Առողջապահություն

Բիոհավելումները և բուսական եփուկները վնասակար են նորածինների համար

Սննդի և դեղամիջոցների ղեկավարության (ՍԴՂ) հետազոտությունը բացահայտել է, որ 9% նորածինների կյանքի առաջին տարում տվել են բուսական հավելումներ և եփուկներ: Առավել տարածված պատճառները եղել են մարսողությանն օգնելու և հանգստացնելու սին փորձերը:
Այս նույն ծնողները նորածիններին կերակրել են սննդով, որը ՍԴՂ-ի կողմից որևէ հիվանդության բուժման կամ կանխման համար նախատեսված չի եղել: 
 
«ԱՄՆ-ում նորածիններին դիետիկ բուսական հավելումներ և եփուկներ տալու» գիտափորձը հենվում է 2,653 առողջ մայրերի հետազոտության վրա:
 
Հետազոտությունը բացահայտել է, որ այն մայրերը, որոնք նորածիններին տվել են բուսական հավելումներ և եփուկներ, հաճախ այդ սնունդն իրենք էլ են օգտագործել:  
 
Լատինական Ամերիկայի կանայք ավելի հաճախ են այս սննդով կերակրել իրենց երեխաներին: Այս հավելումների և բույսերի մեծ մասը պիտակավորված են և հատուկ նորածինների համար են վաճառվում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: