Հանրագիտարան

Ապարանջաններ

Հին-նոր նորաձև աքսեսուարներից են ամեն տեսակ ապարանջանները, որոնք կրում են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Այդ փոքրիկ զարդը մեր նոր աշխարհ է եկել հին աշխարհից և արդեն երկուսուկես միլլիոն տարի է չի կորցնում իր ակտուալությունը:

Հին մարդիկ կրում էին բնական քարերից պատրաստված ապարանջաններ, բայց ոչ որպես զարդ, այլ արպես թալիսման, որը պաշտպանում էր չար ուժերից: Ապարանջանները պատրաստվում էին գրեթե բոլոր նյութերից, նրանց մոգական հատկանիշներ էին վերագրվում, պաշտպանում էին չարության և ընտանիքի բացասական էներգիայից: 

Նոր ապարանջան պատրաստելիս հատուկ արարողություններ էին իրականացվում, կարդացվում էին տարբեր աղոթքներ: Հենց որ ապարանջանը կապվում էր ձեռքին, այդ պահից նրան չէր կարելի հանել: Դրանք կրում էին ձեռքի դաստակին, ոտքի վրա, ուսերի ու բազուկների վրա:
 
Ժամանակի ընթացքում ապարանջանները դադարեցին հեթանոսական տոտեմի գործառույթ կատարել և սկսեցին դասվել յուրահատուկ զարդերի շարքին, որոնք պատրաստվում էին թանկարժեք մետաղներից`   ոսկուց, արծաթից, պլատինից: Իրենց տեսքի և նշանակության մեջ փոփոխություն կրած ապարանջանները դարձան այն ցուցանիշներից մեկը, որը կարող էր հուշել դիմացինի սոցիալական կարգավիճակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: