Հանրագիտարան

Աշտարակներ

Աշտարակները կառույցներ են, որոնց բարձրությունը բազմաթիվ անգամ գերազանցում է լայնությանը: Դրանք կարող են կանգնած լինել առանձնաբար կամ կազմել այլ կառույցի բաղկացուցիչ մասը:

Վաղ անցյալի ամենաբարձր շինությունները Քեոփսի մեծ բուրգը և Ալեքսանդրիայի փարոսն էին Եգիպտոսում, որոնք նաև Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են:

Աշխարհի ամենանշանավոր աշտարակներից մեկը Իտալիայում Պիզայի ընկնող աշտարակն է: Այն թեքվել է, որովհետև 1174 թ-ին գցված նրա հիմքը բավականաչափ ամուր չի եղել և ժամանակի ընթացքում անհավասարաչափ նստվածք է տվել: Չնայած հիմքն ամրացնելու բոլոր փորձերին՝ աշտարակին այնուամենայնիվ սպառնում է ընկնելու վտանգը:
 
Միջնադարից պահպանված ամենաբարձր եկեղեցին Անգլիայի Լինկոլն քաղաքի մայր եկեղեցին է, որի բարձրությունը 160 մ է:
10-հարկանի և ավելի բարձր շենքերի կառուցումը հնարավոր դարձավ XIX դարում կատարված վերելակի գյուտի շնորհիվ: Մեր օրերում որոշ երկնաքերներ ունեն 100-ից ավելի հարկեր:Ամենաբարձր կառույցներից են ռադիո և հեռուստատեսային աշտարակները: Ամենաբարձրը Կանադայի Տորոնտո քաղաքի հեռուստատեսային աշտարակն է, որի բարձրությունը 553 մ է: Նրան շատ քիչ է զիջում Մոսկվայի Օստանկինոյի հեռուստատեսային աշտարակը`   536 մ:
 
1977 թ-ին շարք մտած Երևանի հեռուստատեսային աշտարակի բարձրությունը 311 մ է: Աշխարհի ամենաբարձր երկնաքերը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր քաղաքի Պետրոնաս կրկնակի աշտարակն է, որի բարձրությունը 452 մ է: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: