Առողջապահություն

Բույսերի հյութերը կօգնեն պայքարել մալարիայի և մոծակների դեմ

Բնական գիտությունների նորվեգական համալսարանի հետազոտողներն ասում են, որ մալարիա առաջացնող մակաբույծը վերջին տարիներին առավել դիմացկուն է դարձել մի շարք դեղամիջոցների հանդեպ: Անգամ թունաքիմիկատներն են ավելի քիչ արդյունավետ դարձել մոծակների դեմ, որոնք կրում են այս մակաբույծին՝ առավել դժվարացնելով դրանց տարածվածության ղեկավարումը:
Գիտնականները հետազոտել և թեստավորել են բույսերի հյութերը, որոնք օգտագործվել են աֆրիկյան ավանդական բժշկության մեջ, և դրանցից շատերը պայքարում են մալարիայի դեմ: Նպատակը ժամանակակից դեղամիջոցներին փոխարինող գտնելն է:
 
Հետազոտող Տորուն Ստրենջլենդը բացատրում է. «Կան որոշ բույսեր, որոնք սպանում են մալարիայի մակաբույծին: Մնացածը թունավոր են մալարիայի մոծակի համար և կարող են օգտագործվել թունաքիմիկատների արտադրության համար»:
 
Հետազոտության մեջ հաջորդ քայլը կլինի անվնաս նյութերի որոշումը: Դրանց հայտնաբերելը բավականին հուսադրող է, սակայն գիտնականներն ասում են, որ բավականին ժամանակ կանցնի մինչև հստակ եզրակացություն կատարելը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: