Հանրագիտարան

Տեղի ունեցավ առաջին «Միս աշխարհը»

1951 թվականի ապրիլի 15-ին Լոնդոնում կայացավ առաջին «Միս աշխարհ» գեղեցկության մրցույթը, որի շնորհիվ էլ քաղաքը ստացավ համաշխարհային գեղեցկության մայրաքաղաք կոչումը:

1951 թվականին «Միս աշխարհի» կոչմանը հավակնում էր 30 աղջիկ: Նրանք բեմ դուրս եկան լողազգեստներով, որն այդ ժամանակ այնքան էլ տարածված չէր Անգլիայում:

 

Առաջին «Միս տիեզերքը» նույնպես Լոնդոնում է տեղի ունեցել: ԽՍՀՄ-ում առաջին գեղեցկության մրցույթը տեղի է ունեցել 1988 թվականին:

 

1888 թվականի սեպտեմբերի 19-ին բելգիական Սպա քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ամենաառաջին գեղեցկության մրցույթը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: