Հանրագիտարան

Էթիկայի տարրական կանոններ

Գոյություն ունեն էթիկայի որոշակի կանոններ, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր մարդ:
  • Բարձր խոսակցությունը փողոցում և հասարակական վայրում, մանավանդ եթե զրուցակիցը գտնվում է որոշակի հեռավորության վրա, կարող է խանգարել շրջապատին, այդ իսկ պատճառով էլ անպատեհ է :
  • Ողջունել կարելի է նաև անծանոթին, եթե դու հաճախ ես հանդիպում նրան փողոցում:
  • Մտնելով որևէ տեղ`   տղան բացում է դուռը և առաջ է թողնում աղջկան, բայց կինոթատրոն, թատրոն և նմանատիպ վայրեր տղան առաջինն է մտնում:
  • Առաջինը փոքրն է ողջունում մեծին, տղամարդը`   կնոջը, պատանին`   աղջկան: Ներս մտնողն է առաջինը բարևում ներկաներին, իսկ հեռացողը`   առաջինը հրաժեշտ տալիս: 
  • Եթե դու մտնում ես որևէ տեղ և դռների մեջ դեմառդեմ հանդիպում մեկին, պետք է զիջել ճանապարհը դուրս եկողին:
  • Դու պետք է օգնես աղջկան հագնել կամ հանել վերարկուն`   չթողնելով, որ դա անի հանդերձապահը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: