Հանրագիտարան

Ռենտգենյան ճառագայթներ

1895թ.-ին ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնագործել է կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները:

Գերմանացի ֆիզիկոս, Վյուրցբուրգի համալսարանի պրոֆեսոր և ռեկտոր Վիլհելմ Ռենտգենը փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերում է «ամենուր թափանցող» ճառագայթներ՝ X-ճառագայթներ:

Հետագա փորձարկումները ցույց են տալիս, որ X-ճառագայթներն առաջանում են այնտեղ, որտեղ կատոդային ճառագայթները դիպչում են կատոդի խողովակի ներսի պատնեշին: Գիտնականը հատուկ խողովակ է պատրաստում, որն ապահովում է X-ճառագայթների հոսքը:
 
Այդ խողովակի միջոցով նա ուսումնասիրում և նկարագրում է նախկինում անհայտ ճառագայթների հիմնական հատկանիշները, որոնք ստանում են ռենտգենյան անվանումը: Ռենտգենյան ճառագայթման շնորհիվ Ռենտգենը կարողանում է ստանալ առաջին նկարները:
 
Գերմանացի գիտնականի հայտնագործությունը շատ մեծ նշանակություն է ունենում գիտության զարգացման համար: Ատոմամիջուկային գիտության հիմքը հանդիսացող այս հայտնագործության համար 1901թ.-ին Ռենտգենին շնորհվում է ֆիզիկայի գծով պատմության մեջ առաջին Նոբելյան մրցանակը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: