Հանրագիտարան

Էթիկայի կանոնները զրույցի ժամանակ

Շփման որոշակի հմտություններ հնարավոր է ձեռք բերել, որի միջոցով առավել հեշտությամբ կստացվի շփումը: Նմանատիպ հմտություններով օժտված են հռետորները: Սակայն այդ հմտությունների տիրապետումը չի նշանակում, որ ընկերների հետ հանդիպումները պետք է վերածվեն հռետորական արվեստի մրցակցության:

Զրուցելու արվեստում կարևոր է շատախոսությամբ չտարվել, ինչպես նաև կարողանալ ճիշտ կողմնորոշվել զրույցի թեմաներում: Նախ պետք է խուսափել հաճախակի "Ես" ասելուց: Ավելի հաճախ ուրիշների շահերից խոսելը և սեփական անձը թաքցնելը խոսում է մարդու առանձնահատուկ արժանիքների մասին: Ճիշտ վարվելակերպը պահանջում է, որպեսզի չխոսենք այնպիսի թեմաներից, որոնք տհաճ են զրուցակցին:

Հանրությանը դուր գալու համար պետք է  խոսել այնպիսի թեմաներից, որոնք առավել մոտ են զրուցակցին և առավել հետաքրքիր են նրան: Խոսքը շատ հաճախ կարող է գործել Ձեր դեմ: Այդ իսկ պատճառով պետք է մտածել ինչ եք խոսում: 

Բավականին անքաղաքավարի է խոսել այնպիսի թեմաներից, որոնք անծանոթ են մյուս զրուցակիցներին: Ամեն խոսքը պետք է լինի հստակ և հասկանալի, եթե զրուցակիցը ստիպված է ամեն խոսքից հետո ընդհատել և խնդրել կրկնել որևէ բառ, ապա շատ շուտ նա կարող է հոգնել այդ խոսակցությունից: 

Պետք չէ ցույց տալ որ խոսակցությունն անհետաքրքիր է կամ ձանձրացնում է Ջեզ: Պետք չէ զրույցի ընթացքում անընդհատ այլ կողմ նայել, հաճախակի ժամացույցին նայել կամ ձեռքի տակ եղած որևէ իրով խաղալ:

Զրույցի ընթացքում պետք չէ անընդհատ խոսել սեփական գործունեության մասին, չափազանցնել սեփական հետազոտությունը, ունեցվածքը, գովաբանել շրջապատին: 

  • Ոչինչ այնքան դուր չի գալիս շրջապատին, որքան խոսակցության լավ թեման:
  • Դաստիարակված մարդը երբեք չի պատմում հասարակությանը իր անձնական խնդիրների մասին:
  • Պետք չէ խոսել սենսացիոն, բայց ոչ հավաստի թեմաների մասին:
  • Պետք չէ զրուցակցին հարցնել հիվանդության մանրամասների մասին:
  • Պետք է ոչ միայն խոսել իմանալ, այլ նաև լսել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: