Հանրագիտարան

Աշխարհի ամենաերկար հարսանեկան զգեստը

Բուխարեստում անցկացվող Հարսանեկան տոնավաճառի կազմակերպիչների նախաձեռնությամբ կարվել է աշխարհի ամենաերկար հարսանեկան զգեստը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

10 հմուտ դերձակ 3 ամիս աշխատել է այս զգեստն ստանալու համար: Նրանց աշխատանքի արդյունքն գեղեցիկ զգեստ է, որի երկարությունը 2 կմ 750 մետր է: Մոդելավորողները գերազանցել են նախորդ ռեկորդը, որը 2 կմ 488 մետր էր:

 

Այս եզակի զգեստի համար օգտագործվել են 5 կմ երկարությամբ թանկարժեք կտորներ և 1857 ասեղ: Զգեստի ողջ գեղեցկությունը ցուցադրելու նպատակով 17-ամյա մոդել Էմմա Դումիտրեսկուն օդապարիկով վեր է բարձրացել՝ զգեստի երկար քղանցքը ծածանելով Բուխարեստի փողոցներում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: