Հանրագիտարան

Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը

Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն առաջարկում է Նյու Յորքի "Serendipity 3" ռեստորանը 25.000 դոլար արժողությամբ:

Այն սերուցքային պաղպաղակ է 25 տեսակ կակաոյից՝ զարդարված հարած սերուցքով և փոքրիկ շոկոլադե գնդիկով, որի գինը 500գ-ի համար կազմում է 2600 դոլար:

 

Պաղպաղակը մատուցվում է եզրը ոսկեպատ բաժակով և ադամանդե քարերով, ինչպես նաև  ոսկեպատ գդալով: Պաղպաղակի մեջ կա 5,7գ 23 կարատանոց ուտելի ոսկի:

 

Նաև առաջարկվում է ճաշակելուց հետո տանել այն ամենը, ինչ մնացել է, անգամ՝ գդալը և բաժակը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: