Հանրագիտարան

ԱՄՆ դոլար

Դոլարն ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտել 1785 թվականից (արծաթե դոլար): 1873 թվականից դրամական միավոր է դարձել ոսկե դոլարը: 1900 թվականից հաստատվել է դոլարի ոսկե ստանդարտը, որից 1933 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվեց 1929-1933թթ. տնտեսական ճգնաժամի պատճառով:

1934 թվականին շոսկե դոլարը հանվում է շրջանառությունից և փոխարինվում թղթադրամով: Շրջանառության մեջ են գտնվում ֆեդերալ պահեստային 100, 50, 20, 10, 5, 2 և 1 դոլար արժողությամբ «տոմսեր»: 

 

XIX դարի 50-ական թվականներին դոլարի թղթադրամը ներկվում է հատուկ կանաչ գույնով, որի ստեղծողը հայ է: 1854թ. Ստամբուլից Ամերիկա է հրավիրվել մի խելացի երիտասարդ քիմիկոս՝ Քրիստափոր Տեր-Սերոբյանը:
 
Նա ստեղծել է մի գույն, որն այլևս հնարավոր չէր կեղծել: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանն ստացել է 6000 դոլար, որով շարունակել է ուսումը, դարձել դեղագործ և կրկին վերադարձել Ստամբուլ: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: