Հանրագիտարան

Մոնսերատ Կաբալյե

Մոնսերատ Կաբալյեն ծնվել է 1933 թվականի ապրիլի 12-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: 1954 թվականին ոսկե մեդալով ավարտել է կոնսերվատորիան:

Մոնսերատ Կաբալյեի դեբյուտը տեղի ունեցավ 1956 թվականին, իսկ կարիերայի ծաղկուն շրջանն սկսվեց 1950-ական թվականներին:

 

Սակայն իրական փառքն ու միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք բերեց 1965 թվականին, երբ ելույթ ունեցավ Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում», երբ փոխարինում էր վատառողջ Մերլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում:

 

Երգչուհու կյանքը միշտ էլ լի է եղել երաժշտությամբ, բայց և կային ստեղծագործական բարդություններ: 1992 թվականին հիվանդության պատճառով առաջացան ձայնային խնդիրներ, և երգչուհին ժամանակավորապես դադարեցրեց իր ելույթներն օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ:

 

2002 թվականին Մոնսերատը կրկին ելույթ ունեցավ օպերայում: Մոնսերատ Կաբալյեն համարվում է մեր օրերի լավագույն սոպրանոն, ով արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների:

 

Նրան անվանում են նաև «ոսկե սրտով երգչուհի», քանի որ նա իր ժամանակի մեծ մասը ծախսում է հասարակական գործունեության և բարեգործությունների վրա: Երգչուհին ամուսնացած է, ունի 2 երեխա: Նրա դուստրը՝ Մարտին, ևս երգում է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: