Հանրագիտարան

Էթիկայի կանոնները սեղանի շուրջ

Սեղանի շուրջ էթիկային հիմնական կանեններն այնպիսին են, որ դրանց հնարավոր է չհետևել նեղ շրջապատում, սակայն երբեք պետք չէ խախտել այն դեպքում, երբ սեղանի շուրջ շատ հյուրեր կան:

Հյուր պետք է գնալ ճիշտ ժամանակին կամ 10-15 րոպե շուտ: Ուշանալն ընդհանրապես համարվում է ամենաանքաղաքավարի արանքներից մեկը: Անընդհատ ուշացող մարդը ժամանակի ընթացքում կորցնում է հարգանքը շրջապատում:

  • Հյուր ընդունողները հյուրերին սպասում են 15 րոպե:
  • Հյուրերին սովորաբար ընդունում է տան տերը, օգնում է նրանց հանել վերնահագուստը և հրավիրում է սենյակ:
  • Եթե ուշանում եք, ապա պետք չէ երկրորդ սխալը գործել և բարևել սեղանի շուրջ ներկա բոլոր հյուրերին: Բավական է միայն տան տիկնոջը բարևել և ներողություն խնդրել ուշացման համար:
  • Այդ ընթացքում տան տիկինը չի կանգնում և չի պարզաբանում ուշացման պատճառը:
  • Հյուրերի գալուն պես տան տերերը պետք է անջատեն հեռուսացույցը: Միայն հատուկ դեպքերում կարող են շարունակել դիտել չափազանց հետաքրքիր հաղորդումը, քանի դեռ գալիս են մյուս հյուրերը:

Հյուրերին սեղանի շուրջ տեղավորելիս պետք է համոզվել, որ բոլորը հարմարավետ են նստել: Տղամարդիկ պետք է աթոռը առաջ քաշեն կանանց համար:

  • Սեղանին պետք է մոտենալ այն ժամանակ, երբ տան տիկինը հրավիրում է: Նախ սեղանի շուրջ նստում են կանայք, ապա միայն տղամարդիկ:
  • Գոյություն ունեն որոշակի կանոններ այն մասին, թե ինչպես է պետք հյուրերին տեղավորել սեղանի շուրջ: Պատվավոր տեղեր են համարվում այն տեղերը, որտեղ հնարավորինս քիչ կանհանդստացնեն հյուրին և  որն առավել հարմարավետ է հյուրի համար: Պատվավոր են համարվում նաև տան տերերի աջ և ձախ կողմերի տեղերը:
  • Տան տիկինը սովորաբար նստում է այնպիսի տեղում, որ հնարավորինս հեշտ լինի դուրս գալ դեպի խոհանոց: Նրա ամուսինը սովորաբար նստում է  իր դիմացը սեղանի մյուս կողմում:
  • Ընդունված է տոնական սեղանի շուրջ նստեցնել նաև երեխաներին, սակայն նրանք պետք է հետևեն որոշակի կանոնների, որոնք են`   առաջինը չպետք է վերցնեն ուտելիքը, պետք է առաջինն իրենց կողքիններին հյուրասեիեն, նոր միայն իրենց համար վերցնեն, բացի դրանից իհարկե պետք է պահպանեն քաղաքավարության բոլոր այն կանոնները, որոնց հետևում է յուրաքանչյուր մարդ:

Տան տերը պետք է ստեղծի դրական և լավ տրամադրությամբ լի մթնոլորտ:

  • Տան տիկինը չպետք է անընդհատ գտնվի խոհանոցում:
  • Հյուրասիրությունը պետք է նախօրոք պատրաստ լինի, սեղանը ևս: Ամանները լվանալը ևս պետք է հետաձգել: Տան տիկնոջն օգնելու անհրաժեշտության պարագայում պետք է օգնեն մոտ ընկերուհին, բարեկամուհին կամ ամուսինը:
  • Հյուրեր ընդունելիս չպետք է հեռախոսով խոսալ:
  • Տատ տերերը պետք է ոչ միայն կազմակերպչական հարցերով զբաղվեն, այլ նաև պետք է հյուրերից յուրաքանչյուրին առանձնահատուկ ուշադրության արժանացնեն: Եթե որոշակի կոնֆլիկտ կամ անհարթ իրավիճակ է ձևավորվում, պետք է արագ հարթեն ամեն ինչ և ապահովեն բարենպաստ մթնոլորտ: 
  • Տան տերը սովորաբար չպետք է առաջինը ավարտի ուտեստը, հատկապես եթե դա վերջին ուտեստն է:

Սեղանի շուրջ պետք է ուշադրություն դարձնել մեջքի կորությանը:

  • Սեղանի շուրջ պետք է ուղիղ մեջքով նստել, չլարվել և թեթևակի հենվել աթոռի մեջքին:
  • Արմունկները չպետք է սեղանի վրա լինեն, քանի որ կարող են խանգարել կողքի նստածներին: 
  • Պետք չէ շատ թեքվել դեպի ափսեն:

Կտորից անձեռոցիկները պետք է դնել ծնկներին:

  • Ձեռքերը և բերանը պետք է սրբել թղթե անձեռոցիկներով:
  • Երեխաները կարող են իրենց անձեռոցիկը օձիքից կախել:
  • Ուտելուց հետո կտորից անձեռոցիկը պետք է դնել սեղանին:

Ուտեստը սկսում են հյուրասիրել նախ այն կնոջը, ով նստած է տան տիկնոջից կամ տղամարդուց դեպի աջ: 

  • Մի հրաժարվեք որևէ ուտելիքից միայն այն պատճառով, որ այն Ձեզ դուր չի գալիս կամ վրասակար է: Հրաժարվեք ուղղակի առանց պատճառ:
  • Եթե դանակ կամ պատառաքաղ եք գցել ցած, մի բարձրացրեք այն, ուղղակի նորը խնդրեք:
  • Ուտելու ընթացքում դանակը պահեք աջ ձեռքում, իսկ պատառաքաղը`   ձախ: Ընդ որում այդ ընթացքում ճկույթը չպետք է առանձնանա:
  • Եթե ցանկանում եք որևէ մեկին որևէ սպասքի պարագա փոխանցեք, այն բռնեք մեջտեղի հատվածից:
  • Մի փչեք շատ տաք ուտեստի կամ ընպելիքի վրա, որպեսզի սառի: Ուտելու ընթացքում ոչ մի ձայն մի հանեք: Ընդհանուր ափսեից պետք չէ վերցնել այն կտորը, որն ամենալավն է, պետք է վերցնել այն կտորը, որն առավել մոտ է Ձեզ:
  • Պետք չէ բերանում շատ ուտելիք տեղավորել: Պետք է ուտել անձայն և դանդաղ: 
  • Անհրաժեշտ իրի համար պետք չէ ամբողջ սեղանի երկայնքով ձգվել: Խնդրեք որևէ մեկին որպեսզի փոխանցի այն:
  • Եթե որևէ տաք կերակուրից վառվել եք, ջուր խմեք: Այլ գործողություններն այդ պարագայում անթույլատրելի է:
  • Որքան էլ Ձեզ որևէ ուտեստ դուր չգա, եթե այն արդեն Ձեր բերանում է, ապա պետք է ուտեք ցանկացած պարագայում: Բերանից կարելի է միայն հանել ձկան փշերը և մրգի մնացորդները: 
  • Եթե աղամանում գդալ չկա, ապա կարող եք աղ վերցնել դանակի ծայրով: Դանակը պետք է լինի չոր և մաքուր:
  • Եթե ժամանակավորապես դադարել եք ուտել, բայց դեռ շարունակելու եք, ապա դանակն ու պատառաքաղը դրեք այնպես, ինչպես բռնել էիք: Եթե դանակն ու պատառաքաղը դնում եք իրար զուգահեռ, դա նշանակում է, որ Դուք ավարտել եք և կարող են վերցնել սպասքը: 
  • Սեղանի շուրջ ընդունված չէ ծխել:
  • Չի կարելի քննադատել այն ուտելիքը, որը տան տիկինն է պատրաստել: Իսկ գովեստի խոսքերը պարտադիր են:
  • Սեղանի շուրջ ընդունված չէ խոսել հիվանդությունների և անհաջողությունների մասին:
  • Պետք չէ խոսել այն մարդու հետ, ով շատ հեռու է նստած: 
  • Մի խոսեք այնպիսի թեմաներից, որոնք հետաքրքիր չեն կամ անհասկանալի են մնացածին:

Հեռանալիս չմոռանաք շնորհակալություն հայտնել տան տերերին համեղ հյուրասիրության և հաճելի ժամանակի համար: 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: