Հանրագիտարան

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը լայն իմաստով հասարակական շարժում է, որի կողմնակիցները գտնում են, որ կանայք պետք է տղամարդկանց հետ հավասար լինեն կյանքի բոլոր ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ սոցիալ-փիլիսոփայական շարժում, որի նպատակն է վերջ դնել կանանց շահագործմանը և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովել։

Սակայն ֆեմինիզմի կողմնակիցները պայքարում են ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս ֆեմինիզմը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա։ Երկար ժամանակ այն գոյություն է ունեցել որպես կանանց և տղամարդկանց հավասարության և հավասար իրավունքներ ունենալու գաղափարախոսություն և որպես սոցիալ-քաղաքական ուղղություն։ Եվ հենվելով կնոջ՝ գործանականում արտահայտվող սոցիալական կարգավիճակի վրա, ֆեմինիզմի տեսաբանները ձևակերպեցին իրենց դժգոհությունը գործերի իրական դրության հանդեպ։

Ֆեմինիզմի ներակայացուցիչները ձգտում են կանաց և բոլոր մարդկանց էմանսիպացիային։ Էմանսիպացիան (լատ. emancipatio) հին հռոմեացիաների մոտ նշանակում էր հայրական իշխանությունից ազատագրվելը։ Այստեղից էլ առաջ է եկել այս տերմինի ընդհանուր նշանակությունը՝ ազատագրում կախվածությունից և սահամափակումից։ Այստեղից էլ կանանց էմանսիպացիան ենթադրում է, որ նախապես մարդկային անհատները հավասար էին միմյանց հետ և որ սեռերի անհավասարությունը իր ծագումով պարտական է կանանց բռնի ենթարկմանը տղամարդկանց։ «Emancipation de la femme» արտահայտությունը առաջացել է ֆրանսիական 1830 թվականի հուլիսյան հեղափոխության ժամանակ։
 
Ֆեմինիզմի պատմությունը
 
Ուսումնասիրողներից ոմանք համարում են, որ առաջին ֆեմինիստը Պլատոնն էր, ով առաջինն էր բարձրացրել պետության մեջ կնոջ սոցիալական դերի խնդիրը։ Կա նաև այլ տեսակետ, որի համաձայն՝ ֆեմինիստական գաղափարների ծնունդը վերագրում են Վերածննդի դարաշրջանին։ Հենց այդ ժամանակ են գրվել Քրիստինե դե Լիզանի առաջին և Կորնելիուս Ագրիպպայի տրակտատները, որոնցում բացեիբաց խոսվում էր հասարակության մեջ կնոջ անձնավորության ճնշման մասին։ Կանանց իրավունքների համար պայքար է ծավալվել Հյուսիսային Ամերիկայում անկախության համար պատերազմի ժամանակ 1775-1783 թվականներին։ Մեծ Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, հռչակելով բոլոր մարդկանց ազատության, հավսարության և եղբայրության կարգախոսը, ևս մեկ անգամ խթանեց կանանց ձգտումը հավասարության։ Եթե վաղ ֆեմինիզմին բնորոշ էր «Սեռերի հավասարություն» կարգախոսը, ապա հասուն ֆեմինիզմը հռչակել է «հավասարություն տարբերության մեջ»։
 
Ֆեմինիզմի երեք ալիքները
 
Ֆեմինիզմի պատմության մեջ առանձնացնում են երեք շրջան, որոնցից ամեն մեկին բնորոշ են իր յուրահատուկ նպատակները։
Առաջին ալիքի սկիզբ համարվում է 1848 թվականը, երբ Անգլիայում և ԱՄՆ-ում սկիզբ առավ հասարակական շարժման հզոր ալիք ի պաշտպանություն կանանց իրավունքների։ Եթե ֆեմինիզմի առաջին ալիքը կենտրոնանում էր այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են աշխատանքային իրավունքը, ընտրական իրավունքը, ապա երկրորդ ալիքը վերաբերում էր հավասարության այլ հարցերի, ինչպես շահագործման վերացումը։
Երկրորդ ալիքը վերաբերում է 1960-ականներից 1980-ականները ընկած ժամանակահատվածին։ Համարվում է, որ այն առաջին փուլի շարունակությունն է ու գոյություն ունի նաև այժմ և համագոյակցում է երրորդ ալիքի հետ։ Երկրորդ փուլի կարգախոս է դարձել Կեռոլ Խանիշի օգտագործած «Անձնականը քաղաքական է» («The Personal is Political») արտահայտությունը։ Երկրորդ ալիքի ֆեմինիստները հասկանում էին, որ կանանց մշակութային և քաղաքական անհավասարության տարբեր ձևեր անքակտելիորեն կապված են միմյանց հետ։ Նրանք կոչ էին անում կանանց գիտակցել, որ իրենց անձնական կյանքի առանձին կողմերը խորապես քաղաքականացված են և հանդիսանում են սեքսիստական (սեռական խտրականություն դնող) իշխանական համակարգի արտացոլումը։
 
Երրորդ ալիք
 
Կանանց իրավունքների համար պայքարի համար հիմք են հանդիսացել երկու հզոր գործոն.
լիբերալ կամ ազատական փիլիսոփայական ավանդույթը, որի ներկայացուցիչներն էին Ջոն Լոկը, Ժան Ժակ Ռուսոն և որի շրջանակներում զարգանում էին մարդու իրավունքների մասին տեսությունների հիմքերը
ուտոպիական սոցիալիզմը, որի ազդեցությունը բավական ուժեղ էր։ Այս ուղղության հետևորդներն էին Շ. Ֆուրյեն, Ա. Սեն-Սիմոնը, Ռ. Օուենը։ Վերջինիս է պատկանում «ֆեմինիզմ» տերմինի հայտնագործումը։
 
Ֆեմինիզմի ուղղությունները
 
Քսաներորդ դարի 60-ական թվականներին արևմտյան հասարակությունում ձևավորվեցին ֆեմինիզմի երեք ուղղություններ. լիբերալ-ռեֆորմիստական, սոցիալիստական, ռադիկալական։
Լիբերալ-դեմոկրատական ուղղությունը կանանց անհավասարությունը տեսնում էր հասարակությունում քաղաքացիական և իրավաբանական իրավունքների անբավարարության կամ բացակայության մեջ։ Այս խնդրի լուծումը պետք է լինեն սոցիալ-տնտեսական և իրավաբանական բարեփոխումները։ Լիբերալ ուղղությունը կենտրոնանում է սեփական գործողություններով և որոշումներով՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքների հասնելու կանանց կարողության վրա։ Այն կանանց և տղամարդկանց միջև անձնական հարաբերությունները դիտարկում է որպես հասարակության վերափոխման սկզբնակետ և համարվում է, որ պետք է սկսել հարաբերությունների այդ ոլորտը բարեփոխելուց։
 
Ռադիկալ ֆեմինիստական ուղղությունը դիմել էր կանանց հալածման ընդհանուր պատճառների բացահայտման փորձերի։ Այդպիսին է, նրանց կարծիքով, հանդիսանում հայրիշխանությունը՝ կանանց հանդեպ տղամարդկանց գերակայության համակարգը։ Այս ուղղության կողմնակիցները կարծում են, որ կանայք կարող են ազատագրվել միայն այն ժամանակ, երբ ազատվեն հայրիշխանական համակարգից, որը ի սկզբանե խոշտանգող և գերակայող է համարվում։
Մարքսիստական և սոցիալիստական ֆեմինիզմը ֆեմինիստական գաղափարները կապում է կանանց հալածանքը շահագործման, խոշտանգման և աշխատանքի վերաբերյալ մարքսիստական գաղափարենորի հետ։ Այն դիտարկում է կանանց խոշտանգումը՝ որպես նրանց աշխատանքում և կենցաղում զբաղեցրած անհավասար դիրքի արդյունք։ Սոցիալիստական ուղղությունը համադրում էր մարքսիստական և ֆեմինիստական հայացքները։ Նրանք պնդում էին, որ անհրաժեշտ է տարանջատել կանանց խնդիրները հասարակության սոիալական և դասակարգային խնդիրներից։
Ներկայումս այս երեք ուղղությունները արտահայտված չեն, և ֆեմինիզմի տեսաբանները հանդես են գալիս որպես կանանց և տղամարդկանց հետաքրքրությունների հավասարության ընդունման համար և համարվում են «հումանիստական» ֆեմինիզմի ներկայացուցիչներ։ Հայտնվել է ազգային ֆեմինիզմ, որի միջոցով կնոջ դրությունը վերլուծվում է ոչ միայն սեռի տեսանկյունից, այլև ռասայի և ազգության կատեգորիաների միջոցով։ Առաջացան նաև այլ հոսքեր, որոնցից են սև ֆեմինիզմը և հետգաղութատիրական ֆեմինիզմը։
 
  • «Սև» ֆեմինիզմը պնդում է, որ սեքսիզմը, դասակարգային խոշտանգումը և ռասիզմը միմյանց հետ ամուր կապված են։ Ֆեմինիզմի որոշ տեսակներ, որոնք ձգտում են սեքսիզմի և դասակարգային անհավասարության վերացմանը, սակայն անտեսում են ռասիզմը, կարող են շահագործող լինել բազում մարդկանց նկատմամբ՝ ներառյալ կանանց ռասայական նախատրամադրվածության արդյունքում։ «Սև» ֆեմինիստները հայտարարել են, որ սևամորթ կանանց ազատագրումը իր հետևից կբերի բոլոր մարդկանց ազատություն, քանի որ դա ենթադրում է ռասիզմի, սեքսիզմի և դասակարգային շահագործման ավարտ։
  • Հետգաղութատիրական ֆեմինիզմը պնդում է, որ գաղութատիրական փորձի հետ կապված խոշտանգումը՝ ռասայական, դասակարգային և էթնիկական անհանդուրժողականությունը, մեծ ազդեցություն է ունեցել կնոջ դերի վրա հետգաղութատիրական հասակության մեջ։ Այս ուղղության հետևորդները դեմ էին ոչ արևմտյան քաղաքակրթությանը պատկանող կնոջը թույլ և պասիվ զոհ, իսկ արևմտյան կանանց կրթված, ժամանակակից և քաղաքացիական իրավունքներով օժտված պատկերելու միտումին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: