Առողջապահություն

Լողի օգտակարության մասին

Թե որքան օգտակար է մարդու առողջության համար լողը, հայտնի է բոլորին: Ահա, ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ լողի մասին:
Լողն օգտակար է սրտանոթային համակարգի համար
 
Լողն օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար: Այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով լողով են զբաղվում, սրտի կրճատումների հաճախությունը հանգիստ վիճակում նվազում են րոպեում 60-ից մինչև 55 հարված: 
 
Լողը հրաշալի մարզանք է
 
Լողի ժամանակ աշխատում ու զարգանում են մարմնի գրեթե բոլոր մկանները, ու քանի որ մարդու մարմնի զանգվածը 10 անգամ նվազում է, լողը թույլ է տալիս մարզել մկանները՝ միաժամանակ չլարելով հոդերը: 
Հենց այդ պատճառով էլ լողով կարող են զբաղվել նույնիսկ նրանք, ում մյուս մարզաձևերը հակացուցված են:
 
Փոքր երեխաները ևս կարող են լողալ
 
Ծնվելուց 3 շաբաթ հետո նորածնին կարելի է սովորեցնել լողալ, թեև երեք ամիս հետո ջրի վրա մարմինը պահելու բնածին ունակությունը կորում է:
 
Ի դեպ, հետաքրքիր է, որ լողը կարող է դրական ազդել երեխաների մտավոր ունակությունների վրա: 
 
Ավստրալիացի գիտնականներն ստուգել են 3-5 տարեկան 180 երեխաների խելամտությունն ու պարզել, որ այն երեխանները, որոնք շուտ են սկսել զբաղվել լողով, շատ ավելի խելացի են, քան նրանց այն հասակակիցները, որոնք վախենում են ջրից:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: