Առողջապահություն

Մազերի խնամքի ժողովրդական միջոցներ

Մեր տատիկներն ու նրանց տատիկներն ունեին խիտ մազեր ու նրանք, իհարկե, չգիտեին, թե ինչ են շամպուններն ու մազերի խնամքի այլ միջոցները: Նրանք իրենց մազերը կարգի էին բերում բնական միջոցներով:
Բազուկի ձեթ
 
Եթե մազաթափություն ունեք, ապա ցանկացած դեղատնից կարող եք ձեռք բերել բազուկի ձեթ: Դա հրաշալի միջոց է մազերի խնամքի համար: 2 օրը մեկ մազերը տրորեք այդ ձեթով, թողեք 2-3 ժամ`   փաթաթելով սրբիչով, քանի որ տաքությունից ազդեցությունն ավելի արդյունավետ է դառնում: Գերազանց կլինի, եթե կարողանաք ողջ գիշերը թողնել, իսկ առավոտյան լվանալ:
 
Ձվի դեղնուց
 
Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր սանրվածքը, մազերը դժվարությամբ են սանրվում և կորցրել են փայլն ու ծավալը, ապա կարող եք սնուցել դրանք դեղնուցային քսուքով: 1 դեղնուցը հարեք զեյթունի ձեթի հետ այնքան, որ ստացվի թանձր զանգված, ապա քսեք խոնավ մազերին, պոլիէթիլենային տոպրակ հագցրեք Ձեր գլխին ու վրայից էլ սրբիչ փաթաթեք տաքության համար: 1 ժամից կարող եք լվանալ: Այս միջոցը կարելի է կիրառել շաբաթական մեկ անգամ:
 
Չիչխանի պտուղներ կամ յուղ
 
Մազաթափության դեպքում հարկավոր է սննդի մեջ օգտագործել չիչխանի պտուղներ կամ խմել մատղաշ ճյուղերի թուրմը (1 ճաշի գդալ`   1 լ ջրին): Մազերը լվանալուց հետո կարելի է չիչխանի յուղ ներմերսել կամ էլ վաղենակի ու գերչակի յուղերի խառնուրդ կիրառել, համապատասխանաբար`   10:1 հարաբերությամբ, ու ներմերսել գլխին մազերը լվանալուց մի քանի ժամ առաջ:
 
Դափնետերև 
 
Դափնետերևը կարգավորում է արյան շրջանառությունը, ունի հակաբորբոքային հատկություն: Տերևների եփուկը հրաշալի միջոց է մազերի խնամքի համար: Դրա համար հարկավոր է մի բուռի չափ տերևները եռացնել 1 լ ջրում 20 րոպե և այդ եփուկով մազերը ողողել ամեն անգամ լվանալուց հետո:
 
Մեղր 
 
Մեղրային դիմակները ևս շատ արդյունավետ են: Դրա համար հարկավոր է 30գ մանրացրած երիցուկի վրա լցնել 100 գ եռման ջուր ու թողնել 15-20 րոպե, ապա հովացնել ու քամել, ավելացնել 1 միջին չափի գդալով մեղր, ավելի լավ է`   հալած: Մազերը լվանալ, չորացնել սրբիչով և այդ պատրաստուկով ցողել, իսկ կես ժամից`   լվանալ 1 ճ գդալ քացախ ավելացրած տաք ջրով: Եթե ձեր մազերը չոր են, ապա այս միջոցը կարելի է կիրառել 10-12 օրը մեկ, իսկ եթե յուղոտ են`   6-7 օրը մեկ:
 
Մազերը կենդանացնող յուղեր
 
Հակամանրէային հատկությամբ օժտված ժոժոբայի կամ թեյածառի յուղերը կարգավորում են ճարպափոխանակությունն ու վերացնում թեփը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: