Հանրագիտարան

ԱՄՆ-ում արտոնագրվեց առաջին հրշեջ շարժասանդուղքը

1766 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց աշխարհում առաջին հրշեջ շարժասանդուղքը:

Նման հայտնագործության դերը հնարավոր չէ չգնահատել, քանի որ  շարժասանդուղքի օգնությամբ բազմաթիվ մարդիկ են փրկվել:

Նման գյուտի անհրաժեշտություն առաջացավ, երբ սկսեցին կառուցվել բազմահարկ շենքեր:

 

Առաջին հրշեջ շարժասանդուղքի բարձրությունը մոտ 10 մետր էր, իսկ 1892 թվականին Ռուսաստան ներմուծված շարժասանդուղքի բարձրությունը արդեն 27 մետր էր:

Հրշեջ շարժասանդուղքի բարձրության ռեկորդը սահմանվել է 2000 թվականին`   կազմելով 88 մետր:

 

Այսպիսով, վստահ կարող ենք ասել, որ հրշեջ շարժասանդուղքը բավականին հեշտացրեց հրշեջների գործը՝ օգնելով փրկել հազարավոր մարդկանց կյանքեր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: