Առողջապահություն

Խնձորի օգուտը հաստատվել է գիտությամբ

Մենք բոլորս գիտենք, որ պետք է շատ միրգ ուտել, սակայն ինչո՞ւ հենց խնձոր: Ի՞նչ յուրահատուկ օգուտ է այն տալիս: Ֆլորիդայի համալսարանի Սննդի, ուտելիքի և վարժանքի ամբիոնի հետազոտության համաձայն`   խնձորի մեջ առկա պեկտինները և պոլիֆենոլները լավացնում են լիպիդների մետաբոլիզմը և նվազեցնում բորբոքմանը նպաստող մոլեկուլների առաջացումը:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս նաև, որ խնձորի օգտագործումը նվազեցնում է խոլեստերինը և պակասեցնում քաշը:
 
Դա մրգի մեջ պարունակող պեկտինից է կախված, որն առաջացնում է հագեցածության զգացողություն:
Խնձորի կեղևի մանրաթելը, ինչպես հայտնի է, բարելավում է աղիների գալարակծկանքը և մաքրում օրգանիզմը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: