Հանրագիտարան

Աշխարհի թռչունների ամենամեծ այգին

Աշխարհում թռչունների ամենամեծ Վալսրոդե թռչունների այգին ստեղծվել է տեղացի առևտրական Ֆրից Գեշկի հոբբիի արդյունքում: Այն գտնվում է Գերմանիայում:

Այժմ 240 000 քառ. մետրի վրա ապրում են բոլոր մայրցամաքներից բերված 675 տեսակի թռչուններ: Այգին զբաղվում է շրջակա միջավայրի և հազվագյուտ թռչունների պաշտպանությամբ:

Այգու հիմնադիրները փորձում են բոլոր թռչուններին պահել բնությանը մոտ պայմաններում, որի շնորհիվ թռչունների այգին վերածվել է բուսաբանական այգու`   բազմաթիվ էքզոտիկ բույսերով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: