Հանրագիտարան

SOS ազդանշան

1909 թվականին առաջին անգամ օգտագործվեց SOS ազդանշանը: SOS ազդանշանն անգլերեն "save our souls" (փրկ՛ք մեր հոգիները) արտահայտության հապավումն է: Մինչև ռադիոյի հայտնագործումը, նավերում օգտագործվել են աղետի տարբեր տիպի տեսողական և լսողական ազդանշաններ:

Ազդանշանի առաջարկված նախնական նախադասությունը կազմված էր CQD տառերից: Առաջին երկու տառը նշանակում էին բոլոր ռադիոկայանների ստանդարտ կանչ, իսկ D-ն ավելացվել էր, քանի որ այդ տառով էր սկսվում անգլերեն Danger"՝ վտանգ բառը:

 

SOS ազդանշանն առաջացել է ոչ իբրև save our souls, save our ship (փրկեք մեր նավը), stop other signals (այլ ազդանշաններ չտալ) արտահայտությունների կրճատ ձև, թեկուզ և այն պատճառով, որ ամենևին էլ ոչ բոլոր ենթադրյալ փրկարարներն են տիրապետում անգլերենին:
 
20-րդ դարի սկզբում տարբեր երկրների ծովագնացները պայմանավորվեցին օգտագործել այդ ազդանշանն այն պատճառով, որ այն հեշտությամբ վերարտադրվում և հիշվում է Մորզեի այբուբենով՝ երեք կետ, երեք գիծ և կրկին երեք կետ:
 
Այսպիսով, այս ազդանշանն ընտրվել է միայն տեխնիկական նկատառումներից ելնելով: 1999թ.-ի փետրվարի 1-ից ծովային բոլոր նավերը որպես աղետի ազդանշան պետք է օգտագործեն ավելի կատարելագործված՝ GMDSS համակարգը: Սակայն SOS ազդանշանը ևս նախկինի նման ընդունվում է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: