Հանրագիտարան

Ջոն Ուոկերը հայտնագործեց լուցկին

Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը 1827 թվականի ապրիլի 7-ին փաստաբան Նիկսոնին է վաճառել առաջին լուցկին:

Առաջին հայացքից լուցկին հասարակ իր է, սակայն իրականում այն ունի բավականին հետաքրքիր նախապատմություն: Որպես նախատիպ ծառայել են չոր ճյուղերը, որոնց օգնությամբ էլ նախնադարում մարդիկ կրակ են վառել: Ավելի ուշ չոր ճյուղերին փոխարինել են հանքանյութերը, որոնք կարող էին կայծ ապահովել:

 

Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերն իր գյուտը, ինչպես սովորաբար լինում է, արել է շատ պատահական: 1826 թվականին նա փայտի օգնությամբ խառնում էր քիմիական նյութերը: Այդ փայտի ծայրին չորացել է քիմիական կաթիլ, և Ջոն Ուոկերը փորձել է հեռացնել այն՝ հպելով առաստաղին:

 

Հպումից հանկարծակի կրակ է բռնկվել: Ջոն Ուոկերն սկսել է փորձեր կատարել, և 1827 թվականի ապրիլի 7-ին վերջապես տեղի է ունեցել առաջին առևտրային գործարքը: Դեղագործն իր առաջին լուցկիները վաճառել է փաստաբան Նիկսոնին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: