Հանրագիտարան

Նապոլեոն Բոնապարտն առաջին անգամ հրաժարվեց իշխանությունից

Լայպցիգում ֆրանսիական բանակի ջախջախիչ պարտությունից հետո և 1814 թվականին մարշալ Մորմոնի դավաճանությունից հետո Փարիզը հանձնվեց:

Այսպիսով, 1814 թվականին Նապոլեոնը հրաժարվեց իշխանությունից: Հրաժարագրում նշված էր, որ չկա այնպիսի անձնական զոհաբերություն, որ Նապոլեոնը պատրաստ չլիներ անել՝ ի շահ Ֆրանսիայի: 

 

Նապոլեոնին արտաքսում են Էլբա կղզի: Հաջորդում է նրա կյանքի «100 օրը», սակայն Ֆրանսիան գրավելու նրա նոր փորձն անհաջողությամբ է պսակվում:

 

1815 թվականին Նապոլեոնը երկրորդ անգամ հրաժարվում է իշխանությունից: Նրան ցմահ արտաքսում են Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: