Հանրագիտարան

Ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը (NATO)

ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան դաշինքն ստեղծվել է 1949թ.-ի ապրիլի 4-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Պայմանագիրն ստորագրել է 12 երկիր:

1952 թվականին ՆԱՏՕ-ի անդամ դարձան Թուրքիան և Հունաստանը, 1955 թվականին՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, 1982 թվականին՝ Իսպանիան, 1999 թվականին՝ Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան, 2004 թվականին՝ Բուլղարիան, Սլովենիան, Ռումինիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան, 2009 թվականին՝ Ալբանիան և Խորվաթիան:

 

Հետագայում ՆԱՏՕ-ն ընդլայնվեց և համալրվեց նոր անդամներով: Ներկայումս նրանց թիվը քսանութն է: Երկրորդ աշխարհամարտի ավարտից և սառը պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան Եվրոպայի և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը, որի նպատակն էր անվտանգության երաշխիքներ ապահովել Խորհրդային Միությունից եկող սպառնալիքների դեմ: 

 

ԱՄՆ-ը և իր դաշնակից պետությունները փորձում էին խուսափել ԽՍՀՄ-ի ագրեսիայից և այդ իսկ պատճառով ստեղծվեց այս ռազմաքաղաքական կառույցը: Որոշումները կառույցում ընդունվում են համընդհանուր համաձայնությամբ`   կոնսենսուսով: ՆԱՏՕ-ի նստավայրը գտնվում է Բրյուսելում (Բելգիա):

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: