Հանրագիտարան

ԱՄՆ-ում հիմնվեց առաջին մետաղադրամային պալատը

ԱՄՆ-ում 1792 թվականի ապրիլի 2-ին հիմնադրվել է առաջին մետաղադրամային պալատը: Այսօր այն ամերիկյան թղթադրամների միակ արտադրողն է: Պարտականությունների մեջ է մտնում ԱՄՆ-ին բավարար քանակի մետաղադրամներով ապահովելը:

ԱՄՆ-ի մետաղադրամների պալատը հատում է մետաղադրամներ, վերահսկում է իր ենթաճյուղերի և պահեստների աշխատանքը երկրի տարբեր քաղաքներում: Ամեն օր ամերիկյան մետաղադրամային պալատը հատում է մոտ 50 միլիոն մետաղադրամ:

 

Համաձայն 1792 թվականին ընդունված օրենքի`   ամերիկյան մետաղադրամների մի կողմի վրա պետք է դրոշմվի ազատության սիմվոլը «Ազատություն» գրառումով:

 

Մյուս կողմին պետք է դրոշմվի արծվի պատկեր և «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» արտահայտությունը: Մետաղադրամների շրջանառության միջին ժամկետը 30 տարի է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: