Հանրագիտարան

Լիմբուրգերեն

Լիմբուրգերենը (հոլանդերեն՝ Limburgs, գերմաներեն՝ Limburgisch, ֆրանսերեն՝ Limbourgeois) Արևելյան ստորին ֆրանկոներենի լեզվական տարբերակն է, որը գործածվում է Լիմբուրխ և Ռայնլանդ տարածաշրջաններում, ընդհանուր հոլանդական / բելգիական / գերմանական սահմանի վրա։

Լեզուն գործածվում է Վենլո-ից մինչև Դյուսելդորֆ մինչև Ախեն մինչև Մաստրիխտ մինչև Հասելթ և հետ մինչև Վենլո ընկած շրջանաձև տարածքում։ Սովորաբար օգտագործվում է որպես խոսակցական լեզու, և որպես այդպիսին ավելի լայն կիրառում ունի, քան որևէ այլ ֆլամանդական բարբառ։

Լիմբուրգերենը սակայն չի կարելի շփոթել լիմբուրգական հոլանդերենի հետ, որն ունի ստանդարտ հոլանդերենի լեզվաբանական շեշտադրությունը և որով խոսում են Նիդերլանդների Լիմբուրխ գավառում բնակվող ազգությամբ լիմբուրգացիները։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: