Հանրագիտարան

Լեզու

Լեզուն կամայական ազդանշանների՝ օրինակ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նիշերի համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։

Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց: Ինչպես ամեն մի գիտություն, այնպես էլ լեզուն ունի մակարդակներ: Մենք մեր մտքերը հաղորդում ենք խոսքի միջոցով, որը լինում է բանավոր և գրավոր: Բանավոր խոսքը մենք ասում և լսում ենք, իսկ գրավոր խոսքի միջոցով մենք գրում և կարդում ենք: Խոսքը կազմված է մտքերից, այսինքն՝ նախադասություններից, նախադասությունները`   բառակապակցություններից և բառերից, իսկ բառերը`   հնչյուններից: Հետևաբար ամենացածր մակարդակը լեզուն ուսումնասիրող առարկայի մեջ հնչյունաբանությունն է, հաջորդ մակարդակը բառագիտությունն է, որն ուսումնասիրում է բառերի կազմությունը, իմաստը և ծագումնաբանությունը: Հաջորդ մակարդակը քերականությունն է իր երկու բաժիններով`   ձևաբանություն և շարահյուսություն: Ձևաբանությունը ուսումնասիրում է բառերի ձևերն ու ձևափոխությունները, իսկ շարահյուսությունը բառակապակցություններն ու նախադասություննրը: Ոճաբանությունը լեզվի մի բաժին է, որն ուսումնասիրում է խոսքի դրսևորման տարբեր ձևերը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: