Հանրագիտարան

Նատյուրմորտ

Կերպարվեստի ժանր, որտեղ պատկերվում են անշարժ, անշունչ առարկաներ:

 

Պատմությունը
Նատյուրմորտի մոտիվները որպես մանրամասներ գոյություն են ունեցել դեռևս հին արևելյան, անտիկ , միջնադարյան, հին Չինական և Ճապոնական արվեստներում:
Նատյուրմորտը որպես ինքնուրույն ժանր սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորման զուգընթաց`   հաստոցային նկարչության առանձնացումով և ժանրերի ճյուղավորված համակարգի առաջացումով:
Արդեն Վերածննդի շրջանի իտալական և նիդեռլանդական վարպետների աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել նյութական աշխարհի իրերի կոնկրետ- զգայական գեղեցկություններին:
 
Նատյուրմորտը տարբեր երկրներում
  • Նատյուրմորտի պատմությունը, որպես հաստոցային գեղանկարչության ժանր և նրա խաբկանք (trompe-l'oeil) տիպը սկզբնավորվել է իտալացի գեղանկարիչ Յակոպո դե Բարաբարիի «Նատյուրմորտ» աշխատանքով(1504 թ.), սակայն նատյուրմորտի ժանրը մեծ տարածում է գտել միա՛ն 16- րդ դարի երկրորդ կեսից և 17- րդ դարի սկզբից նիդեռլանդացի Պիտեր Արտսենի և նրա հետևորդների նկարներում: Մեծ տեղ է հատկացված ուտեստներով, կահ-կարասիով ծանրաբեռնված խոհանոցների և կրպակների պատկերներին:Նատյուրմորտը ծաղկում է ապրում իտալիայում, նրա կազմավորմանը մըծապես նպաստել է Կարավաջիոյի նորարական բարեփոխումները, որոնք նկարիչների ուշադրությունը սևեռել են հասարակ «ցածր» մոտիվների վրա: Իտալական նատյուրմորտը աչքի է ընկնում հորինվածքի բազմազանությամբ, վառ և հագեցած գույներով:
  • Կառավաջիոյի ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում, սակայն դրանք առանձնանում են վսեմ խստությամբ և նշանակալիությամբ: Հոլանդական նատյուրմորտը առաջացել է 17- րդ դարում միավորելով նախաճաշ, անուշեղեն, ձկներ, ծաղիկներ և մրգեր, խփված որս, այլաբանական`   ունայնություն ունայնության (vanitas) նատյուրմորտի տիպերը:
  • Ֆլամանդական նատյուրմորտը պատկերում է շուկաներ, կրպակներ, ծաղիկներ և մրգեր: Աչքի է ընկնում հորինվածքի հզոր թափով, պտղաբերության . առատության հզոր գովերգ է:
  • Նատյուրմորտը 17-րդ դարից զարգանում է Ֆրանսիայում և Գերմանիայում: Ֆրանսիայում էլ կոչվել է նատյուրմորտ - մեռած բնություն, ընդգծված հակադրվելով ակադեմիստների արհամարական վերաբերմունքին, որոնք ընդունում էին միայն կենդանի բնությունը (պատմական ժանր, դիմանկար):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: