Հանրագիտարան

Ինդոնեզերեն

Ինդոնեզերենը Ինդոնեզիայի պետական լեզուն է։ Պատկանում է Աստրոնեզյան լեզուների ընտանիքի մալայա-պոլինեզյան լեզվախմբին։ Բահասա Ինդոնեզիային տիրապետում են աշխարհում 30 միլիոն մարդ։ Բահասա Ինդոնեզիաը պետական լեզու է Ինդոնեզիայում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման այն 56-րդն է։

Ինդոնեզերենը մալայերենի ռիաու բարբառի ստանդարտ ձևն է, որը Ավստրալանեզական լեզուների մի ճյուղ է և Ինդոնեզական արխիպելագում դարեր շարունակ օգտագործվել է որպես lingua franca կամ միջէթնիկական շփման լեզու։

Ինդոնեզիան բնակչության թվով աշխարհի չորրորդ խոշորագույն երկիրն է։ Երկրի բնակչության գրեթե 100% տիրապետում է ինդոնեզերենին, որը համարվում է աշխարհում առավել շատ օգտագործվող լեզուներից մեկը Ինդոնեզիացիներից շատերը բացի իրենց ազգային լեզվից հաճախ սահուն տիրապետում են նաև առնվազն ևս մեկ տարածաշրջանային լեզվի (օրինակների թվում կարող են լինել նաև չինական լեզուները), որոնք լայնորեն տարածված են ընտանիքներում և տեղական համայնքներում։ Պաշտոնական կրթության մեծ մասը, ինչպես նաև գրեթե ամբողջ ազգային լրատվությունը և հաղորդակցման այլ ձևերն իրականացվում են ինդոնեզերեն։ Արևելյան Թիմորում, որը Ինդոնեզիայի գավառն է եղել 1975-ից մինչև 1999 թվականները, ինդոնեզերենը ճանաչված է սահմանադրությամբ որպես երկու աշխատանքային լեզուներից մեկը (մյուսը անգլերենն է։ Կան նաև երկու պետականորեն ընդունված լեզուներ թեթումերենը և պորտուգալերենը)։
 
Լեզվի ինդոնեզական անունը հնչում է բահասա ինդոնեզիա (տառացիորեն "Ինդոնեզիայի լեզուն")։ Երբեմն լեզուն անվանում են ուղղակի «բահասա»։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: