Հանրագիտարան

Էկոլոգիական էթիկա

Էկոլոգիական էթիկան միջառարկայական սինթեզի արդյունք հանդիսացող և մշակույթի մեջ գիտելիքի բավականին նշանակալի ձևերի՝ էթիկայի և էկոլոգիայի սահմանագծում գտնվող կիրառական միկրոդիսցիպլին է:

Դրանով այն շաղկապում է միասնական նորմատիվաարժեքային համալիրի մեջ բնական համակարգերի և դրանց հետ փոխազդեցությունների կանոնների մասին պատկերացումները: Էկոլոգիական էթիկան էկոլոգիայի և դասական էթիկայի սահմանագծում ձևավորված միջառարկայական համալիր հետազոտությունների ոլորտ է: Էկոլոգիական էթիկան երբեմն նաև անվանում են բնապահպանական, կանաչ, էնվայրոնմենտալ: Էկոլոգիական էթիկայի առարկա է համարվում բնության և դրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ մարդու բարոյական վերաբերմունքը կարգավորող էթիկակական սկզբունքների և կանոնների հիմնավորումը և մշակումը: Էկոլոգիական էթիկայի մեթոդները համարվում են՝ դիալեկտիկական մեթոդը, համակարգային մեթոդը, էվոլյուցիոն մեթոդը, էկստրապոլյացիան, դիտարկումը, գիտափորձը և այլ ընդհանուր գիտական և մասնավոր գիտական տեսական և էմպիրիկ մեթոդները, կոնկրետ իրավիճակներից կախված: Էկոլոգիական էթիկան բնապահպանական գործողությունները մոտիվացնում է երկու ուղղություններով.

1) մարդիկ գործում են կամ խուսափում են գործողություններից՝ ելնելով հենց բնութան բարօրութան դատողություններից, պահպանում են բնությունը հենց նրա համար,
2) այդ գործողությունները իրականացվում են բարոյականության սկզբունքից ելնելով՝ առանց մարդու որևէ շահադիտական հետաքրքրությունների և նույնիսկ ի վնաս նրա:
 
Գիտաճյուղի հիմնադիրները
 
Էկոլոգիական էթիկայի հիմնադիրներ համարվում են գերմանաֆրանսիացի աստվածաբան, բժիշկ և փիլիսոփա Ալբերտ Շվեյցերին և ամերիկացի էկոլոգ, կենդանաբան և փիլիսոփա Օլդո Լեոպոլդին: Ա. Շվեյցերը ենթադրում էր, որ «ակնածանքը կյանքի հանդեպ» պետք է դառնա ունիվերսալ էթիկայի և ամբողջապես մարդկանց աշխարհայացքի հիմքը: Էթիկան պատասխանատվությունն է այն ամենի համար, ինչը ապրում է: Այնտեղ, որտեղ վնաս է հասցվում որևիցե կյանքի, անհրաժեշտ է պարզ կերպով գիտակցել որքանով է դա անհրաժեշտ. չի կարելի անել ոչինչ բացի անխուսափելիից՝ նույնիսկ ամենաաննշանը: Համապատասխանաբար մարդու գոյության իմաստը միկրոկոսմի և մակրոկոսմի մշտական ինքնակատարելագործուման և ներդաշնակեցման մեջ է: Եթե Ա. Շվեյցերի մոտ ուշադրության կենտրոնում գտնվում է բարոյականբությունը, ապա Օ. Լեոպոլդի աշխատություններում գերակշռում է էկոլոգիական տեսանկյունը էթիկական գիտելիքի կառուցվածքում՝ բնության հետ կոնֆլիկտը կանխորոշված է ոչ միայն դրա ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործմամբ, այլ նաև Երկիրը, որին պատկանում են բոլոր մարդիկ, որպես ընդհանրության մաս տեսնելու անկարողությամբ: Օ. Լեոպոլդը ներմուծում է նոր տերմին «էկոլոգիական խիղճ»:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: