Հանրագիտարան

ՏՀԵԿ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԵԿ) սոցիալ-տնտեսական համագործակությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է, որի անդամ է 34 պետություն։

Անդամ պետոությունները փորձում են համատեղ լուծում տալ տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել այդ գործընթացներին։

Հիմվել է 1947 թ․ որպես մի շարք եվրոպական պետությունների համագործակցության հարթակ և այն ժամանակ կոչվում էր «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպություն» (ՏՀԵԿ)։ Այս հարթակի հիմնական նպատակն էր Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայի վերակառուցումը՝ Մարշալ ծրագրի իրականացմամբ։ 1961 թ․ այն վերակազմավորվեց և դարձավ ներկայիս ՏՀԶԿ-ն, որի անդամ կարող էին դառնալ նաև ոչ եվրոպական երկրներ։ 2006 թ․ հունիսի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարն է մեքսիկացի Խոսե Անխել Գուրիան։ Նրանից առաջ, 1996-ից, գլխավոր քարտուղար էր Դոնալդ Ջոնսթոնը։
Կազմակերպությունը հայտնի է նաև իր հրապարակած վիճակագրական տվյալներով և ցանկերով, ինչպես օրինակ՝ Better Live Index-ը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: