Հանրագիտարան

Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944թ.ին, գլխամասը գտնվում է Վաշինգտոնում (Կոլումբիա դաշնային մարզում): Կազմակերպությունն ավելի քան 100 ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում, որտեղ ավելի քան 9000 աշխատակից է աշխատում:

Համաշխարհային բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն Է, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար:

Համաշխարհային բանկը հանդես չի գալիս զուտ որպես բանկ իր սովորական նշանակությամբ: Կառույցը բաղկացած է երկու յուրահատուկ զարգացման կազմակերպություններից, որոնք պատկանում են 188 անդամ-պետություններին: Դրանք են`  

  • Վերակառուցման միջազգային բանկ
  • Զարգացման միջազգային ասոցիացիա
Առաջինի նպատակն է աղքատության կրճատումը միջին մակարդակի եկամուտներ ունեցող երկրներում և վարկեր մարելու հնարավորություն ունեցող ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այն դեպքում, երբ երկրորդի ուշադրությունը կենտրոնացած է աշխարհի ամենաաղքատ երկրների վրա: Այս երկու կազմակերպություններն էլ հանդիսանում են մեկ ընդհանուր կառույցի մաս, որն առավել հայտնի է Միջազգային բանկի խումբ անվամբ:
 
Հայաստանի Հանրապետությունը դարձել է Համաշխարհային բանկի անդամ պետություն 1992 թվականի սեպտեմբերից, իսկ 1993 թվականից միացել է Միջազգային զարգացման ընկերակցությանը:
 
1993 թվականից մինչ այժմ Համաշխարհայի բանկի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ողջ փաթեթը կազմում է շուրջ 1.33 մլրդ ԱՄՆ դոլար, որից փաստացի տրամադրվել է 1.20 միլիարդ ԱՄՆ դոլարը`   գերազանց մեծամասնությամբ վարկային ծրագրերի տեսքով: Ներկայում Համաշխարհային բանկը Հայստանում իրականացնում է 18 ծրագիր`   415.5 միլիոն ԱՄՆ դոլոր ընդհանուր արժողությամբ, որից մինչ այժմն փաստացի տրամադրվել է 260.1 միլիոնը: Այդ ծրագրերից 15-ը Միջազգային զարգացման ընկերակցության արտոնյալ վարկային ծրագրերն են և 3-ը`   Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ոչ արտոնյալ վարկային ծրագրերը: 
 
Հայաստանում բանկի գործունեությունը շարունակաբար ընդլայնվել է`   կրելով համագործակցության նոր որակներ: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: