Հանրագիտարան

ԹԵԴ

ԹԵԴ-ը Սափլինգ հիմնադրամին պատկանող մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Հապավումը անգլերենից է Technology, Entertainment and Design, որը նշանակում է տեխնոլոգիա, ժամանց և դիզայն: Կազմակերպությունը պատկանում է մի շարք գլոբալ կոնֆերանսների:

Այն հայտնի է ամեն տարի կազմակերպվող կոնֆերանսներով, որոնք տեղի էին ունենում Մոնտերեյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) 1984թ.-ից մինչև 2009 թվականը: 2009-ից անցկացվում են Լոնգ Բիչում, Փալմ Սփրինգսում (Կալիֆորնիա, ԱՄՆ), Եվրոպայում և Ասիայում:

Կոնֆերանսի հիմնական նպատակը ունիկալ գաղափարների տարածումն է`   «գաղափարները արժանի են տարածման», ընտրված լեկցիաները հասանելի են կոնֆերենսի կայքից: Լեկցիաների թեմաները բազմազան են`   գիտություն, արվեստ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց: Ներկայացնողին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ ներկայացնելու իր գաղափարները։ Ներկայացնողներից են եղել այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոտսոնը, Մյուրեյ Գել–Մանը, ինչպես նաև Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը և ուրիշները։
 
2005 թ.–ից մինչև 2009 թ.–ը երեք 100.000 ԱՄՆ դոլարական ԹԵԴ մրցանակները ամեն տարի շնորհվում էին հաղթողներին, օգնելու իրականացնել ընտրյալ ցանկությունը`   փոխել աշխարհը: 2010 թ.-ից փոխվեց ընտրության գործընթացը. ընտրվում է մեկ հաղթող, որպեսզի ԹԵԴ-ը կարողանա առավելագույնի հասցնել իր ջանքերը հաղթողին հասնելու իր ցանկությանը։ Յուրաքանչյուր հաղթող հայտնում է իր ցանկությունը հիմնական համաժողովին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: