Հանրագիտարան

ԱՅՍԵԿ

ԱՅՍԵԿ-ը (AIESEC) գլոբալ երիտասարդական կազմակերպություն է, որը զարգացնում է առաջնորդական հնարավորությունները իր առաջնորդության ծրագրերի միջոցով և ներգրավելով ուսանողներին ու շրջանավարտներին միջազգային փոխանակման ու պրակտիկայի ծրագրերի: Անվանումը (լատինատառ`   AIESEC) հապավում է ֆրանսերենից՝ Association Internationale des Étudiants en Sciences Économiques et Commerciales:

AIESEC-ի միջազգային գրասենյակը գտնվում է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում: AIESEC-ի գլոբալ ցանցը ներառում է ավելի քան 65.000 անդամ 110 երկրներում և տարածաշրջաններում՝ AIESEC-ը դարձնելով ամենախոշոր կազմակերպությունը աշխարհում, որը ղեկավարվում է երիտասարդների կողմից: Այն առկա է ամբողջ աշխարհի ավելի քան 2.100 համալսարաններում, իր անդամներին ապահովում է ավելի քան 12.000 առաջնորդության փորձ և ուղղարկում է ուսանողներին և շրջանավարտներին տարեկան 17.000 միջազգային փոխանակումների:

Պատմություն

AIESEC-ի գաղափարը ձևավորվել է 1930-ականներին, երբ Եվրոպայի դպրոցների ներկայացուցիչների միջև քննարկումներ սկսեցին տեղի ունենալ միջազգային ծրագրերի մասին, որոնք ուղղված կլինեն տնտեսագիտական և կառավարման ոլորտի երիտասարդներին: Ուսանողները իրականացնում էին պրակտիկա այլ երկրներում, հիմնականում իրենց սեփական նախաձեռնությամբ, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով այդ ամբողջը հանգեց լճացման: Չնայած դրան՝ 1944 թվականին սկանդինավյան չեզոք երկրները դեռևս իրականացնում էին փոխանակումներ. Ստոկհոլմում Բերտիլ Հեդբերգը-ը և ուսանողներ Յարոսլավ Զիխը (Չեխոսլովակիայից) ու Ստանիսլաս Կալլենսը (Բելգիայից) հիմնեցին AIESEC-ը: Ոչ պաշտոնական գործունեությունը սկսվել է 1946 թվականին «Օգնել և զարգացնել ընկերական հարաբերություններ անդամ երկրների միջև» ծրագրով, որի ղեկավարն էր Ռիկա Շարման, իսկ պաշտոնապես AIESEC-ը հիմնադրվել է 1948 թվականին: Այդ ժամանակ նպատակը «ազգային գիտակցության ընդլայնումն էր՝ զարգացնելով անհատների ճանաչումը»: 1949 թվականին 89 ուսանող մասնակցեցին «Ստոկհոլմ կոնգրեսին», որը բազմաթիվ փոխանակման ծրագրերից առաջինն էր: 1950-ականների վերջերին Եվրոպայի AIESEC-ի անդամները մեկնեցին Միացյալ նահագներ և կապ հաստատեցին «Yale» համալսարանի և Կոլումբիայի բիզնես դպրոցի հետ՝ ակնկալելով վերջիններիս աջակցությունը AIESEC-ն այդ համալսարաններում հիմնադրելու համար: Արդյունքում 1959 թվականի փետրվարին՝ երեք ուսանողներ (Փերրի Ուորնսթ, Նորմ Բարնեթ և Ստեֆան Կեյլի) մեկնեցին միջազգային ամենամյա կոնֆերանսի Գերմանիայի Քյոլն քաղաքում: Վերադառնալուց հետո այս երեք ուսանողները ստեղծեցին AIESEC-ի լոկալ կոմիտեներ և՛ «Yale»-ում, և՛ Կոլումբիայում: 1959 թվականի ամռանը AIESEC-ը Միացյալ նահանգներում իրականացրեց տասներկու միջազգային ծրագիր. Հաջորդ տարի AIESEC-ը Միացյալ նահանգներում ընդարձակվեց`   հիմնադրելով լոկալ կոմիտեներ ևս վեց քոլեջներում և իրականացրեց ավելի քան երեսուն միջազգային ծրագիր: 1960 թվականի վերջում AIESEC-ն իրականացրել էր 2467 միջազգային ծրագիր, իսկ 1970-ի վերջում՝ 4332: AIESEC-ի պատմության ուղենիշ է եղել «Միջազգային Թեմա Ծրագիրը», որը պաշտոնապես հաստատեց միջազգային, տարածաշրջանային և լոկալ սեմինարների կոնկրետ թեմաները, ինչն էլ հետագայում դարձավ ուղեցույց AIESEC-ի ապագա սերունդների համար: Հաջորդող տասնամյանկների ընթացքում քննարկվում էին միջազգային առևտրի, կրթության կառավարման, կայուն զարգացման, ձեռնարկատիրության և կորպորատիվ պատասխանատվության թեմաները:
 
AIESEC-ը այսօր
 
AIESEC-ը բնորոշվում է որպես «միջազգային հարթակ երիտասարդների համար բացահայտելու և զարգացնելու իրենց առաջնորդության ներուժը»: Այն տարեկան առաջարկում է «9.000 ղեկավար պաշտոններ և իր 64.000 երիտասարդներից կազմված անդամակցությանը ներկայացնում է ավելի քան 630 կոնֆերանսներ: AIESEC-ը նաև իրականացնում է միջազգային փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ավելի քան 17.000 երիտասարդներին բացահայտել իրենց պոտենցիալն արտերկրում և իրացնել այն իր երկրում: 2008 թվականին նշվեց AIESEC-ի հիմնադրման 60-ամյակը: Տոնակատարումներ տեղի ունեցան Լոնդոնում (2008թ. հունվար), Տոկիոյում (2008թ. մարտ), Բուդապեշտում (2008թ. մայիս), Բրյուսելում (2008թ. հունիս), Բրազիլիայում (2008թ. օգոստոս), Ստոկհոլմում (2008թ. հոկտեմբեր) և Միացյալ նահանգներում (2008թ. դեկտեմբեր) Միջազգային հարաբերությունների փոփոխություններին համապատասխան մնալու նպատակով՝ AIESEC-ը պարբերաբար ընդարձակում է դեպի նոր երկրներ: AIESEC-ն իր 64-ամյա գործունեության ընթացքում ստեղծել է գրեթե 1.000.000 շրջանավարտներ, որոնցից են Կավակո Սիլվան, Բիլլ Քլինթոնը, Հելմուտ Կոհլը, Քոֆֆի Աննանը, Մարտտի Ահտիսաարին և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: