Հանրագիտարան

Ջեք Գևորգյանն առաջին անգամ իրականացրեց էֆթանազիա

1998թ.-ին ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանն ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրել է բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն`   մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով:

Ջեք Գևորգյանն (1928թ. մայիսի 26 - 2011թ. հունիսի 3, Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ) ամերիկահայ բժիշկ է, ով հայտնի է դարձել իր հիվանդների նկատմամբ էֆթանազիայի կիրառմամբ: Նրան տվել են «Բժիշկ մահ» մականունը:

 

Առանձնանում են էֆտանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ:

 

1989-1998թթ.-ին ԱՄՆ-ում նա, օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը, 130 հոգու օգնել է ինքնասպան լինել, ինչի համար 1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը նրան դատապարտել է 10-25 տարվա ազատազրկման: 2007 թվականին նա ազատ է արձակվել:

 
2010 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնը Ջեք Գևորգյանի մասին նկարահանել է «Դու չգիտես Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Ալ Պաչինոն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: