Հանրագիտարան

Կատակերգություն

Ողբերգությանը հակադիր թատերական ժանր

 

Թեթև, ուրախ, կատակային և/կամ երգիծական-քննադատական բնույթի ստեղծագործություն է: Կատակերգության մեջ ծիծաղի միջոցով քննադատության են ենթարկվում մարդկային բնավորության, կյանքի, կենցաղի տարբեր կողմերը, սովորեցվում է հանդիսատեսին (ընթերցողին) զերծ մնալ դրանցից, զգուշանալ, չընկնել այնպիսի ծիծաղելի վիճակների մեջ, ինչպիսիք պատկերված են կատակերգության մեջ:
Կատակերգության հիմնական առանձնահատկություններն են դրության կոմիզմը (երբ հերոսը կամ գործող անձիք հայտնվում են ծիծաղելի վիճակում) և խոսքի կոմիզմը (երբ հերոսի կամ գործող անձանց միամիտ կամ սրամիտ խոսքերը ծիծաղ են առաջացնում):
Կատակերգության ժանրը ծագել է Հին Հունաստանում, որտեղ դրա մեծ վարպետ է եղել Արիստոփանեսը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: