Հանրագիտարան

ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Հարավսլավիան

1999 թվականի մարտի 24-ին ՆԱՏՕ-ն սկսեց ռմբակոծել Հարավսլավիան։ 78 օր տևած ռազմական ագրեսիայի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքը Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (ՀԴՀ) դեմ օգտագործեց 1200 ինքնաթիռ, որոնք 25 հազար թռիչք իրականացրեցին։

Ըստ Պենտագոնի տվյալների՝ 23 հազար ռումբ և հրթիռ է օգտագործվել: Միայն պատերազմից տարիներ հետո պարզվել է, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների պատճառով սերբական բանակի կորուստները խիստ չափազանցված էին։

 

Սերբերը, սակայն, չէին օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները, մասնավորապես`   չէին փորձել ներքաշել ՆԱՏՕ-ին ցամաքային պատերազմի մեջ, որում կարող էին լիարժեք օգտագործել իրենց պոտենցիալը։

 

Գործողության սկզբից մինչև ավարտն ավելանում էր ավիացիայի քանակը։ Քանակի ավելացումը հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ-ի ավիացիայի տրամադրմամբ։ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների թիվը 122-ից հասավ 357-ի, ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներինը՝ 102-ից 233-ի։

 

Մարդկային կորուստներից հայտնի են հետևյալ թվերը՝ ընդհանուր 489-528 խաղաղ բնակիչ է զոհվել: Նրանցից 278-317զոհվել են Կոսովոյում, 201-ը՝ Սերբիայում, 8-ը՝ Չեռնոգորիայում։ Հակամարտող կողմերը մինչև օրս հրաժարվում են խոստովանել սեփական կորուստների մասին։

 

Սկզբնաղբյուր՝ Razm.info

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: