Հանրագիտարան

Երաժշտական թատրոն

Երաժշտությունը և թատրոնը հնագույն ժամանակներից ի վեր սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, օրինակ՝ աթենքյան ողբերգությունը պարային դրամա էր, որ բեմադրվում էր երգչախմբի կատարմամբ (ներկայացման մեջ հնչում էր ավլոս երաժշտական գործիքը, որը նման է ժամանակակից կլարնետին)։ Արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։ Այն առաջացել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայտնի ժանրերից՝ կոմիկական օպերայից (հատկապես Ջիլբերտ և Սալիվան), վարիետեից (թատրոն,որի խաղացանկը բաղկացած է թատերական, երաժշտական և կրկեսային ժանրերի ներկայացումներից), վոդևիլներից, մյուզիք հոլից։ Էդվարդյան երաժշտական կատակերգություններից, 20-րդ դարի մյուզիքլներից և 1920-30-ական թվականների կատակերգություններից հետո մյուզիքլները ձեռք բերեցին ավելի դրամատիկ ուղղվածություն։ Վերջին տասնամյակների հայտնի մյուզիքլներից են «Իմ հրաշալի լեդին» (1956թ), «Վեստսայդյան պատմություն» (1957թ), «Մազեր» (1967թ), «Մերժվածները» (1980թ), «Օպերայի ուրվականը» (1986թ)։ Մյուզիքլները, որոնք բեմադրվում են Բրոդվեյում և Վեստ Էնդում, շատ հաճախ ունեն բազմամիլիոնանոց բյուջե, որն էլ թույլ է տալիս բեմադրության մեջ օգտագործել բազում թանկարժեք հանդերձանք և դեկորացիաներ։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: