Հանրագիտարան

Դրամա

Արձակի յուրահատուկ տարատեսակ է, որը ներկայացվում է բեմականացումներում

 

«Դրամա» տերմինը ծագում է հին հունարեն «գործողություն» բառից։ Դրամայի բեմականացումը դերասանների կողմից թատրոնում՝ բեմի վրա և հանդիսատեսի առջև, ենթադրում է համատեղ արտադրանք և միասնական ընդունելություն։ Այդ երկուսն էլ իրենց ազդեցությունը կարող են ունենալ դրամատիկական ստեղծագործությունների կառուցվածքի վրա։ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» և Սոփոկլեսի «Էդիպուս արքա» ողբերգությունները (մ.թ.ա.429թ.) դրամայի գլուխգործոցներն են համարվում,[4] իսկ ժամանակակից գործերից՝ Յուջին Օ'Նիլի 1956 թվականին գրված «Երկար օրը գնում է գիշեր»-ը (Long Day's Journey into Night)։
Դրաման, որը համարվում է պոեզիայի ժանր, միշտ հակադրվել է դյուցազներգության և քնարերգության հետ սկսած Արիստոտելի «Պոետիկա» (մ.թ.ա.335թ.) ստեղծագործության ժամանակներից, որը համարվում է դրամատիկական թեորիայի ամենավաղ աշխատությունը։ «Դրամա» անվանումը որպես ներկայացման յուրահատուկ տեսակի անվանում, օգտագործվում է 19-րդ դարից։ Դրամա է կոչվել այն ներկայացումը, որը տարբերվում էր կատակերգությունից և ողբերգությունից, օրինակ՝ Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» (1873թ․) և Անտոն Չեխովի «Իվանով» (1887թ.) ստեղծագործությունները։
Դրաման հաճախ ուղեկցվում է երաժշտությամբ և պարով. օպերայում սովորաբար դրաման երգում են, մյուզիքլներում առկա են և՛ երգերը, և՛ երկխոսությունները։ Կան դրամայի որոշ տեսակներ, որոնք ուղեկցվում են երաժշտությամբ, որպեսզի ավելի ընդգծվի երկխոսությունը․ դրանք մելոդրամաներն են և ճապոնական նոերը։ Պատմության որոշակի ժամանակաշրջանում (հին հռոմեական և ժամանակակից ռոմանական) որոշ դրամաներ գրվում էին կարդալու համար և ոչ թե խաղալու։ Իմպրովիզացիաների թատրոնում, դրաման նախապես գրված չէ, դերասանները ինքնաբերաբար ստեղծում են այն հանդիսատեսի առջև։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: