Առողջապահություն

Մար­տի 20­-ը` Առանց մսի մի­ջազ­գային օր

Ա­ռանց մսի մի­ջազ­գային օրը (International Day Without Meat) շատ երկր­ներ նշում են 1985 թ.: Այդ օրը խա­նութ­ներն ու ռես­տո­րան­նե­րը հրա­ժար­վում են մսի վա­ճառ­քից, իսկ ակ­տի­վիստ­նե­րը քա­րո­զում են բու­սա­կե­րու­թյուն, կեն­դա­նի­նե­րի և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի հան­դեպ`   կա­րեկ­ցանք:

 

Ո­րոշ երկր­նե­րում տո­նը ստա­ցել է պե­տա­կան աջակ­ցու­թյուն, օրի­նակ. Շրի Լան­կա­յում իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը սու­պեր­մար­կետ­նե­րի տե­րե­րին հա­մա­ռո­րեն խոր­հուրդ են տա­լիս ձեռն­պահ մնալ մսամ­թեր­քից: Ռու­սաս­տա­նում այդ օրն առա­ջին ան­գամ նշել են 2012 թ.: Մաս­նա­վո­րա­պես. Սանկտ-Պե­տեր­բուր­գում կա­մա­վոր­ներն ան­ցորդ­նե­րին բա­ժա­նում էին մր­գեր և թեր­թիկ­ներ՝ բնու­թյան և մար­դու հա­մար բու­սա­կե­րու­թյան օգ­տա­կա­րու­թյան մա­սին:

Վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն, մարդ­կու­թյունն ամեն տա­րի սպա­նում է ավե­լի քան 60 մի­լիարդ կեն­դա­նի­ներ (ա­ռանց հաշ­վի առ­նե­լու ձկ­նե­րին, հատ­վա­ծո­տա­նի­նե­րին, մո­լյուսկ­նե­րին)՝ սնն­դի մեջ դրանք օգ­տա­գոր­ծե­լու նպա­տա­կով: Միաժա­մա­նակ`   մի­լիար­դա­վոր մար­դիկ մո­լո­րա­կի վրա սո­վի են մատն­ված և զգում են մա­քուր ջուր խմե­լու կա­րիք, իսկ ան­ցու­մը բու­սա­կե­րու­թյան կա­րող է լու­ծել այդ խն­դի­րը: Այս­պես. 1 կգ մսի ար­տադ­րու­թյան հա­մար այ­սօր ան­հրա­ժեշտ է ավե­լի քան 10 կգ սերմ­նա­հա­տիկ և 15 լիտր ջուր: Հաշ­վի առ­նե­լով մսի հա­մաշ­խար­հային ար­տադ­րու­թյան ծա­վա­լը՝ սերմ­նա­հա­տիկ­նե­րի այն քա­նա­կը, որն օգ­տա­գործ­վում է դրա հա­մար, կբա­վա­կա­նաց­ներ, որ­պես­զի կե­րակ­րեին մո­լո­րա­կի բնա­կիչ­նե­րի սո­վյալ­նե­րին:

Բա­ցի այդ, անաս­նա­բու­ծու­թյու­նը ջեր­մո­ցային կա­ռույց­նե­րի հա­մար օգ­տա­գոր­ծում է ար­տադր­վող գա­զի 18%­-ը, դա ավե­լին է, քան տրանս­պոր­տի բո­լոր տե­սակ­նե­րը միասին վերց­րած: Ավե­լաց­նենք նաև, որ ան­տառ­նե­րի ոչն­չա­ցու­մը`   նոր արո­տա­վայ­րե­րի ստեղծ­ման հա­մար, և կե­րային մշա­կա­բույ­սե­րով հո­ղե­րի սպա­ռումն ան­բա­րեն­պաստ են ազ­դում մո­լո­րա­կի կեն­սո­լոր­տի վրա:

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: