Հանրագիտարան

Առաջին անգամ օգտագործվեց "O.K." արտահայտությունը

Ենթադրվում է, որ 1839 թվականի մարտի 23-ին է առաջին անգամ օգտագործվել "O.K." արտահայտությունը: Որոշ աղբյուրների համաձայն`   բոստոնյան "Morning Post" թերթում այս արտահայտությունը հայտնվել է որպես ոչ ճիշտ գրված "all korrect" արտահայտության կրճատ տարբերակ:

Նյույորքյան դեմոկրատները, որոնք իրենց ակումբին տվեցին "The Democratic OK Club" անվանումը, կարծում են, որ "O.K." արտահայտությունը պատկանում է հենց իրենց:

 

"O.K." արտահայտության ծագման տարբերակները շատ են եղել: Սակայն հետազոտողները պարզել և պնդում են, որ "O.K." արտահայտութունն առաջացել է նախագահ Էնդրյու Ջեքսոնի անգրագիտության պատճառով:

 

Ջեքսոնը "all correct"-ի փոխարեն գրել էր "oll korrekt": Նախագահի կողմնակիցները պնդում են, որ Ջեքսոնը "O.K." արտահայտութունը փոխառել է հնդկացիների "okeh!" բառից:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: