Հանրագիտարան

Ավստրիացիներ

Ավստրացիները ազգ են, որոնք հանդիսանում են Ավստրիայի հիմնական բնակչությունը (ավելի քան 95%)։

Բնակչության ամբողջ թիվը Ավստրիայում `   մոտ 7,5 միլիոն (ըստ 2005թ.ի տվյալների)։ 2 միլիոնից ավելին ապրում են Իտալիայում (Հարավային Տիրոլ), ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Գրական լեզուն գերմաներենն է։ Ավստիացիները մեծամասամբ կաթոլիկներ են, մասամբ`   բողոքականներ։ Ավստրիական ժողովուրդը կազմավորվել է գերմանական ցեղերի (բավարիացիներ, ալեմաններ, սվեբներ) հիման վրա, որոնք խառնվել են սլավոնների և ավելի վաղ ռոմանականացված բնակչության հետ (կելտեր, ռետեր, իլիրիացիներ)։

Նշանավոր ավստրիացի կոմպոզիտորներից են`   Ալբան Բերգը, Անտոն Բրուքները, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկը, Ֆրանց Լեհարը, Յոզեֆ Հայդնը,  Գուստավ Մալերը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Առնոլդ Շյոնբերգը,  Ֆրանց Շուբերտը, Յոհան Շտրաուսը, Անտոն Վեբերնը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: