Հանրագիտարան

Քրեական իրավունք

Քրեական իրավունքն իրավունքի հնագույն դասական ճյուղերից է: Այն կարգավորում է հասարակական այն հարաբերությունները, որոնք ուղղված են հանցավոր ոտնձգություններից անձի, նրա իրավունքների և ազատությունների, հասարակության և պետության շահերի պաշտպանությանը:

 

Քրեական իրավունք հասկացությունը ընկալվում է երեք իմաստով՝
  • Իրավունքի ճյուղ
  • Օրենսդրության ճյուղ
  • Համանուն գիտության դասընթաց
Այլ ճյուղերից այն տարբերվում է իր կարգավորող հասարակական հարաբերությունների շրջանակով և դրանց կարգավորման մեթոդով:
 
Քրեական իրավունքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական այնպիսի նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են թե հանրորեն վանգավոր որ արարքներն են հանցագործություն և ինչպիսի պատիժներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ են կիրառվում հանցանք կատարած անձանց նկատմամբ, սահմանում են քրեական պատասխանատվության հիմքը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ու պատժիչ ազատելու կարգն ու պայմանները:
 
Քրեաիրավական հարաբերությունները ծագելու պահից պետությունն իրավունք է ստանում պատժելու հանցագործին, իսկ վերջինս՝ պարտավորվում է կրելու օրենքով սահմանված պատիժը: Միևնույն ժամանակ, պետությունը պարտավորվում է հանցագործին պատժել միայն օրենքով սահմանված կարգով, իսկ հանցագործն իրավունք է ստանում պահանջելու պետությունից, որպեսզի իրեն պատժեն միայն իր կատարած հանցանքի համար և միայն օրենքին համապատասխան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: