Հանրագիտարան

Վարչական իրավունք

Վարչական իրավունքը վարչական մարմինների իրավազորությունները կարգավորող օրենսդրությունն է, որն իր մեջ ներառում է նաև այն մանրամասն կանոնները, որոնցով իրագործվում է վարչական որոշումների ընդունումը:

Թեև Ա.Վ. Դյսին իր «Սահմանադրական իրավունք» (1885) աշխատության մեջ չէր կամենում ընդունել վարչական որոշումները կարգավորող յուրահատուկ և առանձին իրավական կանոնների գաղափարը, Անգլիայի իրավունքի մեջ վարչական իրավունքը սկսեց հատկապես զարգանալ 1960-ական թվականներին: 1982 թվականին լորդ Դիպլոկը Անգլիայի վարչական իրավունքի զարգացումը բնութագրել է որպես «Անգլիայի դատարանների մեծագույն նվաճումը՝ դատական համակարգում իմ աշխատելու ամբողջ ընթացքում»: Դատարաններն առաջին հերթին մշակեցին ընդհանուր սկզբունքներ՝ ապահովելու, որ բոլոր հանրային իշխանությունները գործեն խորհրդարանի օրենքով իրենց շնորհված իրավասությունների սահմաններում: Դրանցից էին որոշումների կայացման հիմնավորվածության և բնական արդարության սկզբունքները՝ արդար ընթացակարգ ապահովելու համար: Հայեցողությունը չպետք է չարաշահվի, իսկ որոշումները պետք է համապատասխանեն օրենքին, առանց դրանով սահմանված իրավասության վերազանցման: Ըստ Գերագույն դատարանի 1981 թվականի որոշման 31-րդ հոդվածի և Գերագույն դատարանի 53-րդ որոշման՝ հայցվորը կարող է պահանջել դատական հսկողություն: Այս ընթացակարգը թույլ է տալիս հայց ներկայացնել այնպիսի միջոցներ կիառելու համար, ինչպիսիք են դատական հրամանը կամ վնասի հատուցումը՝ կախված գործի բնույթից: Անգլիայի օրենքով նախատեսված միջոցներից են դատական հրանագը (mandamus), արգելքը (certiorari), ինչպես նաև մասնավոր իրավունքով նախատեսված միջոցները՝ հայտարարությունը, արգելող կամ թույլատրող դատական կարգադրագիրը և վնասահատուցումը: Դատական հսկողության հայց ներկայացնելու թույլատվությունը պետք է նախապես ստանալ դատավորից՝ ներկայացնելով գրավոր վկայություն երդմամբ: Թույլատվությունը ստանալուց հետո գործը կարող է լսվել բոլոր կողմերի ներկայությամբ: Բողոքի առարկան պետք է հանրային իրավունքի հարց լինի. դատարանները յուրաքանչյուր գործի համար սահմանում են այս եզրի ճշգրիտ իմաստը՝ «Օ'ռԵՅԿԻՆ ընդդեմ Մակմանի» գործի վերաբերյալ: Ժամանակի ընթացքում դատական վերանայման հայցերի թիվն անշեղորեն աճել է՝ հասնելով տարեկան մոտ 2500-ի: Վերանայման առարկա են դառնում ներգաղթի վեճերը, տնավորման, տեղական կառավարման և ծրագրման հարցերը: Անգլիայի վարչական իրավունքի համակարգը զարգացել է դատական առանձին գործերի՝ նախադեպերի հիման վրա՝ ի հակադրություն թե՝ ԱՄՆ-ի և թե՝ Ֆրանսիայի վարչական իրավունքի, որտեղ այն զարգացել է գրավոր սահմանադրության հիման վրա:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: