Հանրագիտարան

Քրիստիան Դիոր

Աշխարհի լավագույն դիզայներներից մեկը`   Քրիստիան Դիորը, ծնվել է 1905թ.-ի հունվարի 21-ին Ֆրանսիայում: Ծնված լինելով հարուստ ընտանիքում`   Քրիստիան Դիորը երբեք որևէ բանի կարիք չուներ: Այդ ժամանակ նա միայն մի խնդիր ուներ`   ծնողները չէին կիսում արվեստի հանդեպ որդու կիրքը և ցանկանում էին, որ նա դիվանագետ դառնար:

Վերջիվերջո մայրը թույլ է տալիս որդուն սեփական արվեստանոցը բացել միայն մի պայմանով՝ Դիորը չպետք է հիշատակեր իր ազգանունը, որպեսզի չխայտառակեր իր ընտանիքին: Գրեթե քսան տարի անց Քրիստիանը խոստովանել է, որ երբեք դրան չէր գնա, եթե մայրը կենդանի լիներ: Մայրը քաղցկեղից էր մահացել, ինչից հետո ընտանիքը սնանկացել էր:

Քրիստիանին աղքատությունից փրկում է միայն իր տաղանդը, ինչը չէր կարող անտարբեր թողնել ժամանակի հայտնի դիզայներներին: Քրիստիանի մահվանից հետո նորաձևության տունն անցնում է իր օգնականին`   այդ ժամանակ դեռ անհայտ Իվ Սեն Լորանին:

Նրանից հետո գալիս են Մարկ Բոանն ու Ջանֆրանկո Ֆերեն: Վերջին տնօրենի`   Ջոն Գալյանոյի օրոք "Dior"-ի ոճը շատ է փոխվում, հավաքածուները լցվում են վառ գույներով և շքեղ կարվածքով զգեստներով: Լեգենդի համաձայն՝ ապագա կուտյուրե Քրիստիան Դիորի համար մի անգամ գուշակում են, որ նա փառքի կհասնի կանանց շնորհիվ:

Տարիներ են անցել, իսկ կանայք չեն դադարում փառքի չափաբաժիններ պարգևել "Dior" նորաձևության տանը: Մի քանի կրեատիվ տնօրենների փոփոխություններից հետո էլ "Dior" ապրանքանիշը հավատարիմ է մնում իրեն և ֆրանսիական շքեղությանը:

Իր առաջին հավաքածուի մեջ Քրիստիան Դիորը սկիզբ է դնում հիսունականների ոճին, որն արդիական է ցայսօր: Ի դեպ, առաջին եզակի մոդելը ձեռք է բերել Ֆրանսիայի այն ժամանակի առաջին տիկին Բեռնադտ Շիրակը: "Lady Dior" պայուսակի ևս մեկ երկրպագու էր արքայադուստր Դիանան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: