Հանրագիտարան

Գրեմմի մրցանակի հիմնումը

«Գրեմմի»-ն (անգլ.՝ Grammy) Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958թ. մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակներից է, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ:

 

«Գրեմմի» ամենամյա մրցանակը նախատեսված է 108 կատեգորիայի համար 30 երաժշտական ժանրերով: «Գրեմմի» մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի է ունեցել 1959 թ.-ի մայիսի 4-ին: 2011 թ.-ի ապրիլի 6-ին ձայնագրման ակադեմիան հայտարարեց մրցանակաբաշխության կատեգորիաներում փոփոխությունների մասին, որի հետևանքով կատեգորիաների թիվը 108-ից նվազեց մինչը 78-ը:

 

Ստացած «Գրեմմի» մրցանակների քանակով առաջատար է թվով 31 «Գրեմմի» մրցանակ ունեցող Ջորգ Սոլթին: 2012թ.-ի փետրվարի 12-ին Լոս Անջելեսի "Staples Center" համալիրում կայացավ «Գրեմմի»-ի 54-րդ մրցանակաբաշխությունը:

 

Պարգևատրման կատեգորիաներն են՝ ալտերնատիվ երաժշտություն, քանթրի, պարային երաժշտություն, ռեգգի, ռոք, R&B, ռեփ, փոփ երաժշտություն, ավանդական փոփ, ջազ, լատինաամերիկյան երաժշտություն, էթնիկ երաժշտություն, բլյուզ, դասական երաժշտություն և այլն:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: