Հանրագիտարան

Չինաստանում արգելվեց ստրկությունը

Դեռևս 12 դար առաջ Չինաստանում եղել են ստրուկներ, որոնք ունեցել են սափրած գլուխներ, երկաթե ձեռնաշղթաներ ու միշտ կրել են կարմիր շորեր, ինչն ամոթալի պատժի նշան էր: Ստրուկներ դառնում էին գերիները կամ հանցագործները: Լինում էին նաև դեպքեր, երբ ամբողջ շրջանը ստրկացվում էր:

20-րդ դարի սկզբին, սակայն,  ազատ հողատերերի և արհեստավորների թվի մեծացումը նպաստեց նրան, որ Չինաստանում ստրկությունն աստիճանաբար վերացավ ու սկսեց հազվադեպ հանդիպել, իսկ 1910թ.-ի մարտի 10-ին այն պաշտոնապես արգելվեց:

 

Ստրկությունը ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։
 
1948թ.-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: