Հանրագիտարան

Կեպլերը հայտնագործեց մոլորակների շարժման 3-րդ օրենքը

1618թ.-ի մարտի 8-ին Յոհան Կեպլերը ձևակերպել է մոլորակների շարժման երրորդ օրենքը, որի համաձայն՝ Արեգակի շուրջ յուրաքանչյուր երկու մոլորակի պտտման պարբերությունների քառակուսիների հարաբերությունը հավասար է Արեգակից նրանց ունեցած միջին հեռավորությունների խորանարդների հարաբերությանը:

Արեգակի մոտ գտնվող մոլորակները նրա շուրջը պտտվում են ավելի կարճ ժամանակամիջոցում, քան հեռու գտնվողները:

 

Մոլորակների շարժման օրինաչափությունների օրենքները Յոհան Կեպլերն ստացել է դանիացի աստղագետ Տիխո Բրահեյի (1546-1601թթ.) ստացած դիտողական փաստերի մշակման հիման վրա։

 
Կեպլերի օրենքներն են՝
 
1. Ցանկացած մոլորակի ուղեծիրն էլիպս է, որի կիզակետում  գտնվում է Արեգակը:
2. Մոլորակն Արեգակին միացնող ուղիղը հավասար ժամանակահատվածներում ծածկում է հավասար մակերեսներ։
3. Մոլորակի ուղեծրային պարբերության քառակուսին ուղիղ համեմատական է նրա ուղեծրի միջին կիսաառանցքի խորանարդին։
 
Ավելի ուշ Իսահակ Նյուտոնն այս օրենքում հստակություն մտցրեց՝ ապացուցելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Արեգակի և մոլորակների կշիռները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: