Հանրագիտարան

Բնանկար

Բնանկար ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է paysage, pays - երկիր, տեղանք:

Տեսարան կամ որևէ տեղանքի պատկեր է, գլխավորապես գեղանկարչության և գրաֆիկայի մեջ, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություն, որի պատկերման առարկան բնությունն է։ Շատ անգամ որպես ֆոն է ծառայում հարթաքանդակում, գեղանկարում և գրաֆիկայում։ Բնանկարը բնության ձևերի և երևույթների, լույսի, օդի, տարածության գեղարվեստական արտացոլումն է`   պայմանավորված հեղինակի աշխարհայացքով, մտքերով և զգացմունքով։ Բնանկարի առանձին տարրեր ձևավորվել են Հին աշխարհի արվեստում։ Ինքնուրույն զարգացել է Չինաստանում Տան (VIII - IX դդ) և Սուն (X - XIII դդ) շրջաններում։ Եվրոպայում ձևավորվել է որպես ավարտուն ժանր XVII դարում։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: