Հանրագիտարան

Գրաֆիկա

Կերպարվեստի տեսակ, որը ընդգրկում է գծանկարը, տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները (փորագրություն, վիմագրություն, օֆորտ և այլն):

 

Գրաֆիկա (հուն. γραφικος- գրում եմ)

 

Գրաֆիկական նկարը ստեղծվում է թղթի վրա (հազվադեպ մետաքսի կամ մագաղաթի վրա) թղթի գույնի և գծի օգնությամբ`   մատիտով (մատիտանկար), գրչով (գրչանկար), ածխով (ածխանկար), կավճաներկերով (կավճանկար) և գրաֆիկական նյութի վրա կատարվող փորագրության բազմազան տեխնիկայով:
Գրաֆիկայի արտահայտչական միջոցներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը և սպիտակ կամ գունավոր թղթի գույնը: Գրաֆիկան լինում է նաև գունավոր, սակայն գույնի դերը համեմատաբար սահմանափակ է: Գծանկար որպես ստեղծագործության ինքնուրույն բնագավառ, ընդհանուր կողմեր ունի գեղանկարչության հետ: Ջրաներկը, գուաշը, կավճաներկը, տեմպերան օգտագործվում են ինչպես գրաֆիկական այնպես էլ բնույթով ու ոճով գեղարվեստական աշխատանքներ ստեղծելիս: Գրաֆիկան դիմում է նկարչական բոլոր ժանրերին`   թեմատիկ կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ:
 
Պատմությունը
Գրաֆիկական նկարչությունը, մասնավորապես գծանկարը`   կերպարվեստի ամենահին տեսակն է (ժայռապատկեր, անտիկ սափորանկարչություն): Նախապես գրաֆիկա տերմինը օգտագործվել է գրչության և վայելչագրության առնչությամբ: Միջնադարյան մանրանկարչության և վերածննդի արվեստում ընդլայնվել է գրաֆիկայի արտահայտչական միջոցները:Գրքի տպագրության գյուտից հետո զարգացել են փորագրությունը պղնձի վրա, օֆորտը, փայտագրությունը, վիմագրությունը և գրքի գրաֆիկան:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: