Հանրագիտարան

Կրթությունը վաղ միջնադարյան Հայաստանում

V-VII դդ. մեծ զարգացում ապրեց հայ դպրոցը: Դեռևս Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի օրոք մեծ թվով հայ երիտասարդներ ուղարկվում էին սովորելու հունական և ասորական կրթական կենտրոններում:

Նրանք վերադառնալուց հետո վարում էին ուսուցչական գործունեություն: Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև VI-VII դարերում: Հունական փայլուն կրթություն ստացած հայ գործիչների շնորհիվ մեծապես հղկվեց հայերենը, ստեղծվեց հունաբան դպրոցը: Էլ ավելի աճեց դպրոցական ցանցը:

Դպրոցներ գործում էին գործնականում բոլոր գավառներում: Կրթությանը մեծ հարված հասցրեց Հայաստանում արաբական տիրապետությունը, որի արդյունքում շատ դպրոցներ փակվեցին, և մշակութային կյանքն էական անկում ապրեց:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: